«Իրավունք». ՊՎԾ-ում մսուր-մանկապարտեզային վիճակ է

«Իրավունք». ՊՎԾ-ում մսուր-մանկապարտեզային վիճակ է

««Իրավունքին» հասած տեղեկու­թյունների համաձայն՝ Պետական վերահսկողական ծառայությունում ար­շալույսները խաղաղ չեն: Ըստ աղբյուրի՝ այդ կառույցում այդպես էլ չեն կարողա­նում կոռուպցիոն բացահայտումները մինչև վերջ հասցնել՝ հրամցնելով հանրությանը:

Բանն այն է, որ, աղբյուրի փոխանցմամբ, ՊՎԾ-ի վրա «դուրս են գա­լիս» տարաբնույթ ծանոթ-բարեկամներ՝ խնդրելով, որ այս կամ այն խնդրի մասին չբարձրաձայնեն:

Ավելին՝ վիճակը շատ ավելի անմխի­թար է՝ հաշվի առնելով նաև այս հանգա­մանքը: Ասում են նաև, որ ՊՎԾ-ի «թավ­շյա» ղեկավարները ծառայության մուտ­քի մոտ հաճախ են միմյանց հետ վիճում՝ մինչև իսկ մեքենա կայանելու հետ կապ­ված: «Մի խոսքով՝ լրիվ մսուր-մանկապարտեզ, որից լուրջ բացահայտումներ սպասելն արդեն անլրջություն կլիներ»,- նշեց մեր աղբյուրը»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում