AM | RU
USD
EUR
RUB

Իրանի դեղին քարտը Փաշինյանին. Արմեն Աշոտյան

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, Facebook: Մինչև քաղաքական մանրէաբանության ուսումնասիրման առարկա հանդիսացող իշխանական որոշ պատգամավորներ ԱԺ-ում ինքնամոռաց կառչում էին Սերժ Սարգսյանի, իմ, Հանրապետականի և Միքայել Մինասյանի քաղաքական կապիտալից, լրահոսի սրընթաց տեմպը երկրորդ պլան մղեց մի կարևոր ու խորհրդանշական իրադարձություն:

Հայտնի դարձավ, որ «ՎԵՏՕ» շարժման գրասենյակ են այցելել Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի գծով կցորդ Մոհամադռեզա Հեյդարին և քաղաքական գծով կցորդ Մոհամադռեզա Նասիմին: Շարժման ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրությունից հայտնի է դառնում, որ շուրջ 4 ժամ տևող հանդիպման ընթացքում քննարկվել են բազմաթիվ հարցեր:

Իհարկե, հատկանշական է, որ մոտ մեկ տարվա պատմություն ունեցող շարժումը տեսանելի և հետաքրքիր է դարձել նաև Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչության համար:

Սակայն ըստ էության՝ Իրանի դեսպանատան պատվիրակների այս այցը լուրջ վերլուծության և խորքային գնահատման կարիք ունի:

Տվյալ այցը պետք է դիտարկել ԱՄՆ-Իրան հարաբերությունների վերջին սրացման համատեքստում, որի ընթացքում ՀՀ օրվա իշխանությունների ոչ ադեկվատ, մանկամիտ ու դիլետանտ պահվածք դրսևորեցին գեներալ Սոլեյմանիի մահվան կապակցությամբ:

Թե ինչ և ինչպես պետք է աներ այս իշխանությունը այդ օրերին, մի քանի անգամ բարձրաձայնել եմ:

Սակայն նրանց կողմից ուշացած ցավակցությունը, բավականին ցածր մակարդակով դեսպանատան սգո մատյանում ցավակցական գրառումները, բարձրաստիճան լեռնագնացի «ջրիկ» հայտարարությունները, հայկական պատվիրակության չմասնակցելը գեներալի հուղարկավորությանը՝ այս ամենը աննկատ չի անցել հազարամյակների պատմության ընթացքում դիվանագիտական նրբությունները «օդից բռնելու» նուրբ արվեստը սերտած իրանական կողմի աչքերում:

Ստացվում է, որ հայկական իշխանությունները փաստացի լրջորեն չեն վերաբերվել Իրանում տեղի ունեցած ողբերգությանը, իսկ իրանական կողմը բացահայտ ցույց է տալիս իր դժգոհությունը նման վերաբերմունքի համար:

«ՎԵՏՕ»-ի գրասենյակ այցելելով և արևմտամետ մի շարք ՀԿ-ների հետ փոխկապակցված իշխանավորների մասին հայտնի պատի մոտ լուսանկարվելով՝ իրանական կողմը դիմում է բացահայտ քայլի: Դրա մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ շարժման գրասենյակ այցելելուց բացի, դեսպանատունը ակնհայտ համաձայնություն է տվել հանդիպման մասին հաղորդագրություն և լուսանկարներ հրապարակելուն:

Միամտություն կլինի մտածել, որ հարևան երկրի ղեկավարությունը տեղեկացված չէ ՀՀ իշխանության կազմում ընդգրկված բազմաթիվ անդամների ատլանտիկ կապերի մասին։ Իրանական կողմը նաև շատ լավ հասկանում է, որ Իրանում տեղի ունեցած ճգնաժամի օրերին հայկական կողմի ոչ ադեկվատ պահվածքը թելադրված է կառավարության կազմում ընդգրկված նման գործիչների ազդեցությամբ։

Ըստ էության չի բացառվում նաև, որ այսօրինակ ժեստով պաշտոնական Թեհրանն իր դժգոհությունն է հայտնում մեր ԱԳՆ-ին:

Իրավիճակից ճիշտ դասեր չքաղելու դեպքում Իրանի կողմից պատեհ առիթով հնարավոր են էլ ավելի կոշտ ու չոր քայլեր: Կատարվածը ակնհայտ դեղին քարտ էր ՀՀ իշխանություններին:

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

Լրահոս
Մարտ ամսվա կանխատեսումը և կլիմայական բնութագիրը ԱՄՆ-ը փակում է Հարավային Կորեայում տեղակայված ռազմակայանը կորոնավիրուսի պատճառով Իրանում չորս պատգամավորի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել Իսրայելում գրանցվել է կորոնավիրուսով վարակման նոր դեպք Արցախի ԱԳՆ. Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է հայերի նկատմամբ այլատյացության սերմանման քաղաքականությունը Անհատ տաքսու վարորդները հավաքվել են ՊԵԿ-ի դիմաց՝ բողոքով Սոխ, սալ, սխտոր․ Ուկրաինայում խոսել են կորոնավիրուսի դեմ պայքարի մասին Զոհրաբ Մնացականյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը քննարկել են համագործակցությունը (Տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի Փաստ 101 Փաստաբան. Վարչապետի կողմից խախտվում է օրենքը Պլանային ջրանջատում Երևանում Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել են Իդլիբում իրավիճակը Տ․ Ավինյանի դեմ ներկայացված հայցադիմումի հիման վրա հարուցված գործի առաջին դատական նիստը՝ ուղիղ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու երկրորդ դեպքը Թուրքիան Ադրբեջանին ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա կմատակարարի Քննարկում՝ «2019 թ․ տնտեսական արդյունքը և 2020 թ․ տնտեսական մարտահրավերները» թեմայով՝ ուղիղ Ճգնաժա՛մ, ոչ թե Սահմանադրական դատարանում, այլ՝ խորհրդարանում կա. Արծրուն Պեպանյան Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է Աշխատանքից ազատման կոլեկտիվ դիմում Կորոնավիրուս. Նուբար Աֆեյանի ընկերության պատվաստանյութն ուղարկվել է փորձարկման Չինաստանից ուղարկված առաջին մարդասիրական օգնությունը հասել Իրան Եղանակը կտաքանա «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն»–ի՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին միավորվելու ԱՆ որոշման մասին ասուլիսը. ՈՒՂԻՂ «Թույլ տվեք չմեկ­նա­բա­նեմ» Զոհված կամ վիրավորված զինծառայողների մասին նախագիծ՝ Ազգային ժողովում Թուրքիան սիրիական Իդլիբում 33 զոհ և 32 վիրավոր ունի ԱՄՆ-ում հայտնել են, թե ինչպիսի մակերևույթների վրա է կորոնավիրուսն առավել երկար «ապրում» ՍԴ փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը հանդիպել է մի շարք բուհերի իրավաբանական ֆակուլտետների ներկայացուցիչների հետ Երևանում պայթեցրել են Մալաթիա-Սեբաստիայի դատախազության դատախազի Mercedes-ի դիմապակին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ուղիղ Ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից Վիտալի Բալասանյան. «Գիտեմ՝ ինչ վիճակում է գտնվում կամուրջը, որը կենսական նշանակություն ունի Ձեզ համար» Բելառուսում, Նոր Զելանդիայում, Նիգերիայում գրանցվել են կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերը Կորոնավիրուսի առաջին դեպքն է հայտնաբերվել Լիտվայում Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է Ն. Փաշինյանը և Վեհափառ Հայրապետը հարգանքի տուրք են մատուցում Սումգայիթի անմեղ զոհերի հիշատակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Իրատես». Փաշինյանի «հանելուկը». Ո՞ւր կորավ Իշխան Զաքարյանի դղյակը «Ժողովուրդ»․ Թափառող շների հարցն օր օրի ավելի անլուծելի է դառնում «Հրապարակ». Նախագծի ընդունման դեպքում Գևորգ Պետրոսյանը կարող է դատապարտվել «Իրատես». ՔՊ դրամահավաքին հյուրերից շատերը որոշակի ակնկալիքով են մասնակցել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan