Սերգեյ Շոյգուն կմնա Ռուսաստանի նոր կառավարության կազմում

Սերգեյ Շոյգուն կմնա Ռուսաստանի նոր կառավարության կազմում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, Analitik.am: ՌԴ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սերգեյ Շոյգուն կլինի Ռուսաստանի նոր կառավարության կազմում: Այս մասին հայտնում է Լենտան։

Նշվում է, որ իր պաշտոնին կմնա նաև պաշտպանական արդյունաբերության համալիրի հարցերով փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Յուրի Բորիսովը։

Սերգեյ Շոյգուն ռազմական գերատեսչությունը գլխավորել է 2012 թվականին: Ծառայության տարիների ընթացքում գլխավոր ձեռքբերումը եղել է բանակի վերազինումն ու զինծառայողների համար բնակարանների տրամադրումը: Նրա օրոք (2015-2018 թվական) Ռուսաստանը մասնակցել է Սիրիայում ռազմական գործողություններին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում