Իսպանիայի իշխանություններն արտակարգ կլիմայական իրավիճակ են հայտարարել երկրում

Իսպանիայի իշխանություններն արտակարգ կլիմայական իրավիճակ են հայտարարել երկրում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Իսպանիայի իշխանությունները երեքշաբթի օրը հավանության են արժանացրել երկրում արտակարգ կլիմայական իրավիճակի մասին հռչակագիրը: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է երկրի կառավարության փոխնախագահ, էկոլոգիական հարցերով նախարար Տերեսա Ռիբերան:

Այդ նախաձեռնությունը կառավարության օրակարգում է եղել անցյալ տարվա սեպտեմբերից: Արտակարգ կլիմայական իրավիճակի հայտարարումն իրենից ներկայացնում է քաղաքական մտադրությունների մասին հռչակագիր և բնորոշում է այն ուղին, որին պետք է հետևի Իսպանիան արտանետումների քանակը կրճատելու և կլիմայական փոփոխությունների դեմ պայքարելու համար:

Ակնկալվում է, որ առաջին հինգ միջոցները կընդունվեն արդեն առաջիկա 100 օրում:

Երկրի իշխանությունների որոշմամբ՝ խորհրդարանի ստորին պալատը (Պատգամավորների կոնգրեսը) պետք է վերանայի կլիմայական փոփոխությունների մասին օրենքը:

Իսպանիայում ձյան առատ տեղումների հետևանքով ճանապարհներ են փակվել, վատ եղանակային պայմանների հետևանքով նախօրեին 3 մարդկային զոհ է գրանցվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում