Հորդորում եմ Գորգիսյանին իշխանություններին հաճոյանալու համար նրանցից ոչ մեկին այլևս ինձ հետ չհամեմատել

Հորդորում եմ Գորգիսյանին իշխանություններին հաճոյանալու համար  նրանցից ոչ մեկին այլևս ինձ հետ չհամեմատել

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, Facebook: ԼՀԿ խմբակցության ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանն այսօր իմքայլական պատգամավորներից մեկին համեմատել է ինձ հետ:

Հորդորում եմ պարոն Գորգիսյանին իշխանություններին հաճոյանալու համար հետայսու գտնել այլ գեղարվեստական լուծումներ և նրանցից ոչ մեկին այլևս ինձ հետ չհամեմատել: Ոչ վերից վար, ոչ էլ բոլորին՝ միասին վերցրած:

Իսկ եթե ինձ հիշելու պատճառն այլ է, օրինակ՝ նախկինում տարած հոգեբանական տրավմա, լատենտ համակրություն կամ ԱԺ դահլիճում շրջող Համլետի հոր ուրվականը, ապա նա պարզապես կարող է հավաքել իմ հեռախոսահամարը՝ առանց փնտրելու իմ շողքն որոշ պատահական և անդեմ անցորդների մեջ:

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում