Գյուղացիները փորձեցին ճանապարհ փակել. հրմշտոց սկսեց (տեսանյութ)

Գյուղացիները փորձեցին ճանապարհ փակել. հրմշտոց սկսեց (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, Analitik.am: Արմավիր-Երեւան մայրուղու մոտ Մրգաշատ գյուղի հատվածում բողոքի ակցիա իրականացնող գյուղացիները փորձեցին փակել Արմավիր-Երեւան ճանապարհը։ Այստեղ էին ժամանել էին մեծ թվով ոստիկաններ։ Ցուցարարների և ոստիկանների միջև հրմշտոց սկսեց։

Հիշեցնենք, որ գյուղացիները բողոքում են սպանդանոցների դեմ: Եթե մինչ այսօր նրանք ակցիաներ էին անում կառավարության մոտ, այսօրվանից սկսած ամեն մեկն ակցիա է անում իր մարզում, ինչի մասին զգուշացրել էին երեկ կառավարության մոտ, որտեղ նրանց հետ կառավարությունից հանդիպող չեղավ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում