AM | RU
USD
EUR
RUB

Շիրակի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Երևան-Գյումրի միջպետական ճանապարհը. ՏԵՍՆԱՅՈՒԹ

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Այսօր Շիրակի մարզի Անի խոշորացաված համայնքի Բագրավան, Ջրափի գյուղերի՝ մսի վաճառքով զբաղվող բնակիչները Հայկաձոր համայնքի ճանապարհին բողոքի ակցիա են իրականացրել՝ փակելով Երևան–Գյումրի միջպետական ճանապարհը։ Բողոքի պատճառը ՀՀ կառավարության այն որոշումն է, ըստ որի՝ այս տարվա հունվարի 1-ից անասունների մորթը պետք է կատարվի բացառապես սպանդանոցներում։

Tert.am-ի հետ զրույցում Հայկաձորի վարչական ղեկավար Սեյրան Սմբատյանը ներկայացրեց, որ խնդիրը հասկանալու համար ակցիայի մասնակիցներին հանդիպել են մարզպետարանի ներկայացուցիչները։

«Գյուղացիների պահանջն է, որ մինչև սպանդանոց կառուցելը ժամանակ տրվի և ազատ մորթ իրականացվի, որպեսզի կարողանան միս վաճառել։ Նրանք ցանկանում են, որ այս խնդրին կառավարությունն ուշադրություն դարձնի»,- ասաց Սեյրան Սմբատյանը։

Վարչական ղեկավարի խոսքով՝ նախատեսվում է Հայկաձորում կառուցել սպանդանոց, և բնակիչները հույսով դրան են սպասում, սակայն մինչև կառուցումը նրանց խնդրին այլընտրանքային լուծում է հարկավոր։

Նա նշեց, որ ակցիային մասնակցել է մոտ 25 մարդ և նրանք մարզպետարանի ներկայացուցիչներին հանդիպելուց հետո՝ համաձայնության են եկել, բացել ճանապարհը և սպասում են կառավարության կողմից հարցի լուծմանը։

Tert.am-ի հետ զրույցում Ջրափի համայնքի վարչական ղեկավար Կամո Սարգսյանն էլ նշեց, որ բնակիչների բողոքն արդարացված է, որովհետև չարժե մեկ անասուն մորթելու համար բարդացնել գյուղացու գործը։

«Հայկաձորում նոր են սկսել սպանդանոց կառուցել, չգիտեմ, թե երբ կվերջացնեն, բա մինչև դա ի՞նչ պետք է անենք։ Տրամաբանական չէ, որ գյուղացին անասունը պահելուց հետո մորթ իրականացնելու համար սպանդանոցին գումար վճարի։ Օրինակ՝ ես մեծ ֆերմեր եմ, ինչպե՞ս կենդանուն պահեմ, հետո գումարը իրենց տամ»,- նշեց նա։

Կամո Սարգսյանը նկատեց, որ որոշումը սանիտարահիգիենիկ առումով արդարացի է, բայց ըստ նրա՝ ճիշտ չէ, երբ գյուղացին անասունին մորթում է իր կարիքների համար և դրա դիմաց գումար է վճարում։

Նշենք նաև, որ այսօր ՀՀ կառավարության դիմաց բազմամարդ բողոքի ակցիա էին կազմակերպել անասնապահությամբ և մսի վաճառքով զբաղվողները, որոնք նույնպես դժգոհում էին սպանդանոցային մորթի՝ Կառավարության որոշումից և պահանջում վերանայել այն:

Լրահոս
Անհավանական հերթեր՝ բժշկական դիմակի համար (տեսանյութ) Լևոն Քոչարյան. Չեմ կիսում փաստաբանների լավատեսությունը Արցախի նախագահի որոշ թեկնածուներ քարոզչությունով փորձում են խորհրդարանում իրենց ներկայությունն ապահովել. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ) Հրապարակվել են հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները Սերժ Սարգսյանը չկա, բայց քաղաքացիները նորից վատ են ապրում, գազի գինը նորից բարձրանում է. Նարեկ Սամսոնյան Փաշինյանը Մոլդովայի խորհրդարանի նախագահի հետ քննարկել է հայ-մոլդովական հարաբերությունները Իրանից Ստամբուլ թռչող ինքնաթիռը կորոնավիրուսի պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Անկարայում ՍԴ-ն բավարարեց Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են ղարաբաղյան կարգավորումը (Տեսանյութ) Սորոսի գործակալները ցանկանում են տոտալ վերահսկողություն սահմանել նաև դատական իշխանության նկատմամբ. «ՎԵՏՕ» Իրանի առողջապահության փոխնախարարի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել 82 թերթանոց քրեական գործում Սերժ Սարգսյանի անձը բնութագրող տվյալներ չկան. պաշտպանը միջնորդություն ներկայացրեց Եկել ենք աջակցելու թուրքին ծնկի բերած Սերժ Սարգսյանին. Շարմազանով Եկել եմ ընկերոջս աջակցելու. Արա Բաբլոյանը դատարանի դիմաց էր՝ ի աջակցություն Սերժ Սարգսյանի Իշխանությունը տորպեդահարում է մեր անվտանգության երաշխիքներից մեկը. Կարեն Բեքարյան (տեսանյութ) Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Սերժ Սարգսյանը դիմեց դատարանի բակում իր աջակիցներին (Տեսանյութ) Մեզ գեներալներ այլևս պետք չե՞ն Փետրվարի 25-ի դրությամբ Հայաստանում նոր կորոնավիրուսի հաստատված դեպք չկա. Առողջապահության նախարարություն Էրդողանը նշել է Պուտինի հետ հանդիպման ժամկետը Մեկնարկում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը․ ուղիղ Փաշինյանի հերթական նվերը «կիրթ» Ալիևին` «Խոջալուի» նախօրյակին Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկել է ավանդական կառնավալը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Ինչու՞ է Transparency-ն Առաքելական Եկեղեցուն համարում կոռումպացված Ամերիաբանկն արժանացել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի 2 մրցանակի առևտրի ֆինանսավորման ոլորտում Ռ․ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը․ ուղիղ Ճապոնիայում մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվն աճել է Այս պահին կորոնավիրուսի որևիցե դեպք ՀՀ-ում գրանցված չէ. Նարեկ Զեյնալյան Կորոնավիրուս՝ գոնե դասասենյակները խոնավացրեք Մահացել է Խորհրդային Միության վերջին մարշալը՝ Դմիտրի Յազովը Բակո Սահակյանը մասնակցել է Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի բացմանը Ձեր մոտ էլ է՞ տպավորություն, որ սրանք բոլորը մի ցեղ են… ու բոլոր բջիջներով ատում են ամեն Հայկականը… «ՀՀ դատական օրենսգիրք» օրենքում լրացումներ անելու թեմայով խորհրդարանական լսումները՝ ուղիղ Այսօր ուզում եմ հիշենք Խոջալուի հաղթանակը և բոլոր նրանց, ովքեր կերտեցին այդ հաղթանակը. Հրանտ Մելիք-Շահնազարյան Սպասվում է տեղումներ ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել «Ժողովուրդ»․ Ովքեր են օգնել Նիկոլ Փաշինյանին պատրաստվել Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը «Իրատես». Արսեն Թորոսյանը հրաժեշտ կտա պաշտոնին «Հրապարակ»․ Վիրուսի դասերը «Ժողովուրդ». Իրանցի զբոսաշրջիկների պակա՞ս կունենանք
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan