Հերթական կարևոր պաշտոնանկությունը Ռուսաստանում
20/01/2020 16:11
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, Analitik.am: ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան թողնում է պաշտոնը՝ կապված այլ աշխատանքի անցնելու հետ: Այս մասին հայտնել են Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունից, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Վլադիմիր Պուտինն այս պաշտոնին առաջարկել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Իգոր Կրասնովի թեկնածությունը։
«Դա նախագահի որոշումն է: Նա առաջադրել է Կրասնովի թեկնածությունը. Դա իր իրավունքն է որպես պետության ղեկավար, և նա իրականացրել է այդ իրավունքը: Ինչ վերաբերում է Իգոր Կրասնովի թեկնածությանը, ապա կարող եք ծանոթանալ նրա կենսագրական տվյալներին այնքանով, որքանով դրանք հասանելի են»,- ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռուսաստանի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական տվեց։
Հետևեք մեզ նաև Telegram-ում