AM | RU
USD
EUR
RUB

Մարինա Գրիգորյան. Վերջին 1,5 տարում չեմ տեսնում միտումներ, որ ՀՀ-ն լրջագույն մոտեցում ցուցաբերի տեղեկատվական անվտանգության հարցին

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: «Ադրբեջանն իր տեղեկատվական և քարոզչական քաղաքականությունը սկսել է մշակել Սումգայիթից անմիջապես հետո, մինչդեռ Հայաստանը մինչև 2009 թվականը չի ունեցել տեղեկատվական քաղաքականություն, հստակ չի պատկերացրել, որ պետք է աշխատել տեղեկատվական անվտանգության բնագավառում»,-Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի կողմից կազմակերպված «Բաքվում հայերի ջարդերի 30-ամյա տարելից. իրավական և տեղեկատվական ասպեկտներ» խորագրով քննարկմանն ասաց փորձագետ Մարինա Գրիգորյանը:

Նա նշեց, որ արդեն 1988 թվականի հունիսին հայտնվել էին հոդվածներ, որտեղ հայերին էին մեղադրում Սումգայիթի ջարդերի կազմակերպման մեջ:

«Այդ քաղաքականությունը շատ հետևողականորեն շարունակվել է հետագայում ու շարունակվում է մինչև օրս: Ադրբեջանը միշտ ունեցել է իր տեղեկատվական քաղաքանությունը, միշտ հստակ է եղել և նպատակները, և խնդիները, դրանց հասնելու մեթոդները Ամենակարևորը՝ եղել է ֆինանսները»,- ասաց փորձագետը:

Մ. Գրիգորյանի խոսքով, Ադրբեջանը վերջին 1,5 տարվա ընթացքում փոխել է իր տեղեկատվական քաղաքականությունը, առաջին հայացքից թվում է, թե մեղմացրել են, բայց փորձագետները հստակ գիտակցում են, թե ինչ է թաքնվում այդ մեղմացման տակ:

Նրա խոսքով, 2009 թվականին Հայաստանը պետական մակարդակով սկսեց մտածված քաղաքականություն իրականացնել, կարճ ժամանակում ստեղծվել է մի ամբողջ ինստիտուտ՝ նախագահի աշխատակազմին կից Տեղեկատվության և հանրային կապերի կենտրոնը, որը հետագա 10 տարիների ընթացքում հավաքվել էր բազմաթիվ նյութեր։ Նա նշեց, որ եթե 2009 թվականի մինչև 2018 թվականը տարվել է այդ քաղաքականությունը, այնուամենայնիվ, ընդամենը լրացվել է տեղեկատվական բացը, ապա այս վերջին 1,5 տարում չի տեսնում միտումներ, որ Հայաստանը վերջապես լրջագույն մոտեցում ցուցաբերի տեղեկատվական անվտանգության հարցին. «Եթե մենք համեմատենք Սումգայիթի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագիրը և այսօր Բաքվում հայերի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, կարելի է շատ մեծ տարբերություն նկատել, մինչև օրս չեմ նկատել միջազգային դաշտում Հայաստանի կողմից ձեռնարկված որևէ միջոցառում, եթե կան, իրականացվում են Հայաստանում»:

Նա միաժամանակ նշեց՝ պետք է փաստել, որ Հայաստանում պետական մակարդակով չկա ոչ քաղաքականություն, ոչ այն մեթոդները, որոնցով ուզում են հասնել նպատակներին: Մ. Գրիգորյանն ասաց, որ եթե մշակվի այդպիսի քաղաքականություն, առաջին հերթին պետք է հետապնդել երկու խնդիր. «Առաջին՝ այդ քաղաքականությունը պետք է ծառայի Արցախի հարցի արդարացի լուծմանը, ազդեցություն ունենա բանակցային պրոցեսի վրա, երկրորդ՝ մեր ապագա անվտանգությանն ուղղված աշխատանք լինի: Այդ տեսակետից, իհարկե, տեղեկատվական քաղաքականությունը պետական անվտանգության ապահովման քաղաքականության կարևոր բաղադրիչ մասն է»:

Լրահոս
Կառավարության նիստ. օրակարգում է նաև ԿԸՀ-ին և Ոստիկանությանը գումար հատկացնելու հարցը. ՈՒՂԻՂ Այս գիշեր Գերմանիայի Հանաու քաղաքում առնվազն 8 մարդու կյանք խլած հրաձգությունը՝ ֆոտոշարով Ընդունելի չի լինի, եթե դատավորներին աշխատանքից ազատելու հարցը կախված լինի գործադիրից. Ալֆրեդ դե Զայաս Այս պատմական օրը չեմ կարող չհիշել, թե ինչպես սկսվեց Արցախյան շարժումը անձամբ ինձ համար. Վիտալի Բալասանյան Բավական է, հեռացիր․ Լուկաշենկոյի դեմ զանգվածային բողոքի ցույցեր են լինելու Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը Բակո Սահակյանի ուղերձը՝ Արցախի վերածննդի օրվա առթիվ Իրանում կորոնավիրուսով վարակված 2 քաղաքացիները մահացել են Մահացել է ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը «Ժողովուրդ». Հայաստանի ծխախոտի շուկայում գնաճ է սկսվել «168 ժամ». ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանի հրաժարականի մասին տեղեկատվություն չունեմ. Սենոր Հասրաթյան «Փաստ». Աքիլլեսյան գարշապար. իշխանության կադրային քաղաքականության «վերքերը» «Հրապարակ». ՀՅԴ-ն Արցախի հարցի լուծման թե՛ փուլային, թե՛ փաթեթային տարբերակին դեմ է «Փաստ». Իշխանության «լյուստրացիոն» քաղաքականությունը. փնտրվում են իրական սեփականատերեր «Հրապարակ». Հանրաքվեի «ԱՅՈ»-ի շտաբը ծախսերի համար պատրաստվում է դրամահավաք անել «Փաստ». «Ֆեյքերով» մանիպուլյատիվ քարոզչության առաջամարտիկները հենց իշխանություններն են «Ժողովուրդ». «ԱՅՈ»-ի շտաբը որոշել է իր անելիքները. Նիկոլ Փաշինյանն ամենաակտիվն է լինելու «Հրապարակ». Հակաիշխանական ՀԿ-ները ՊԵԿ-ի «պրիցելի» տակ են «168 ժամ». Կկեղծի՞ արդյոք իշխանությունը հանրաքվեն «Փաստ». Նոր օրհներգի համար ստացվել է 200 հայտ, բայց գործընթացն առկախվել է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 20 Ադրբեջանական դիրքերից մի քանի մետր հեռավորության վրա հայտնաբերվել և տարհանվել է ադրբեջանցի զինծառայողի մասունքները. ՊՆ Ռուսաստանը տասնյակ նոր Սու-34 գերձայնային կործանիչ ռմբակոծիչներ կստանա Արցախի նախագահը հանդիպել է ՀՀ գլխավոր դատախազին ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համագործակցում է բացառապես Սորոսի հիմնադրամի հետ կապված կազմակերպությունների հե՞տ Գուրգեն Մարգարյանի սպանությունն անպատժելիությունը խթանելու վառ օրինակ է. Վարչապետ Արմեն Թավադյանը կմնա կալանքի տակ. Տեսանյութ Տիգրան Մեծի ժամանակներից աշխարհի չգրված կանոնները չեն փոխվել. Post-Մյունխեն Բացառիկ տեսանյութ․«Մարտի 1»-ի ժամանակ ցուցարարների միջից մարտական զենք կրողներ են եղել, որոնք նաև կրակել են այդ ընթացքում Դատարանը քննում է Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը. ուղիղ Մասիսի ծննդատանը «հսկա» է լույս աշխարհ եկել Ուկրաինայի խորհրդարանում գրանցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու որոշման նախագիծ Պուտինը խոսել է իր աշխատավարձից Լավրովը պատմել է Թուրքիայի հետ բանակցություններում Ռուսաստանի ծրագրերի մասին Եմենում պայթեցրել են պաշտպանության նախարարի մեքենան Կառավարությունը Վահե Գրիգորյանի մասին պաշտոնապես սուտ տեղեկություն է տվել․ Yerevan.today Իրանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2 դեպք Շատ դժվար. Վլադիմիր Պուտինի անկեղծ պատասխանը՝ դժվար հարցին Մարզպետները խախտումնե՞ր են թույլ տալիս քարոզարշավի ընթացքում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan