AM | RU
USD
EUR
RUB

Մինչև ապրիլի 1 գազի սակագնի փոփոխություն չի լինելու. փոխվարչապետ

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: «Սահմանին գազի գինը ողջ 2020 թվականի համար չի թանկանա։ Դա այլևս պայմանավորված հարց է»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Գրիգորյանի խոսքով, պայմանավորվածություն կա, որ մինչև ապրիլի 1-ը սակագնի ոչ միայն փոփոխություն տեղի չի ունենա, այլ նաև հայտ չի ներկայացվի. «Հիմա ընթանում են քննարկումներ, որոնք դեռ ամփոփված չեն։ Ըստ այդմ՝ այս պահին հայտ ներկայացնելու որևէ պատճառ ես չեմ տեսնում»։

Թե ինչ տեղի կունենա ապրիլի մեկից հետո, փոխվարչապետը նշեց, որ չի կարելի բացառել, որ հայտ կներկայացվի։

«Երբ մենք խոսել ենք գազի գնի սակագնի բաղադրիչների մասին, դրանց մեջ կան 3 հիմնական մասեր՝ գինը սահմանին, որ այս տարվա համար այլևս քննարկման հարց չի, ընթացիկ ծախսեր, որոնք շատ հեշտ է գնահատել։ Բայց կա նաև ներդրումային ծրագրի հարց, այնուամենայնիվ կա պնդում, որ ՀՀ տարածքում անվտանգ և արդյունավետ գազի մատակարարում իրականացնելու համար անհրաժեշտ են ներդրումներ։ Այդ թեման քննարկվելիք է, և եթե դրա շուրջ Հայկական գազպրոմը նոր ասելիքներ ունենա, հանրայնորեն բաց և թափանցիկ այն կքննարկվի»,- նշեց Գրիգորյանը։

Մհեր Գրիգորյանը վերահաստատեց, որ մինչև ապրիլի 1-ը գազի սակագնի փոփոխություն չի լինելու, սահմանին գազի գինը ողջ 2020 թվականին չի փոփոխվելու, իսկ բնակարաններում գազի գնի փոփոխվելու հարցը նույնպես մինչև ապրիլի 1 չի փոխվելու։

«Չթաքցնեմ ձեզնից, որոշ քննարկումներ ընթանում են, ցանկություններ կան, որ իրականացվեն որոշակի ներդրումներ։ Դրանք անվտանգության և արդյունավետության ապահովման համար է»,- նշեց Գրիգորյանը։

Հարցին, թե պետբյուջեն պատրաստվում է փոխհատուցել բնակչությանը, եթե ապրիլից գազի սակագնի բարձրացում լինի, Մհեր Գրիգորյանը պատասխանեց՝ երբ հասկանանք, որ հայտ է ներկայացվել, կա հիմնավորում, կա ծախսերի անհրաժեշտություն, կառավարությունն իր դիրքորոշումը կհայտնի։

Գազի գնի հնարավոր բարձրացման մեջ Մհեր Գրիգորյանը որևէ էքստրեմալ, դրամատիկ խնդիր չի տեսնում. «Ես չեմ ասում, որ թանկացում կա, եթե նման հայտ ներկայացվի, նոր կառավարությունն իր դիրքորոշումը կհայտնի»։

 

Լրահոս
Ռոբերտ Քոչարյանը բարեկեցություն, ոգու ամրություն և հարատև խաղաղություն է մաղթել Արցախի ժողովրդին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը տեղի չունեցավ. խորհրդի անդամների կեսից ավելին ներկա չէին Հրայր Թովմասյանի շնորհավորական ուղերձը՝ Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ Ինչու՞ հենց ապրիլի 5-ին Իրանի Մեջլիսի խոսնակը կոչ է անում անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ կորոնավիրուսին հակազդելու համար Սևազգեստ մայրեր. Եթե Փաշինյանը ժամանակ ունի՝ գիրք բաժանելու, թող մեզ էլ ընդունի Գերմանիայում հրաձգության համար կասկածվողին մահացած են գտել (տեսանյութ) Մոսկվան, Անկարան և Թեհրանը կհանդիպեն՝ քննարկելու սիրիական հարցը Կառավարության դիմաց քաղաքացիները բողոքի ակցիաներ են անում․ ՈՒՂԻՂ Նիկոլ Փաշինյանն անեկդոտ պատմեց կառավարության նիստի ժամանակ Դադիվանքի եկեղեցու գանձանակը գողացողների ինքնությունը հայտնի է Շղթայական ավտովթար՝ Սարալանջի նորակառույց ճանապարհին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Երվանդ Մանարյանի մահվան կապակցությամբ Կառավարության նիստ. օրակարգում է նաև ԿԸՀ-ին և Ոստիկանությանը գումար հատկացնելու հարցը. ՈՒՂԻՂ Այս գիշեր Գերմանիայի Հանաու քաղաքում առնվազն 8 մարդու կյանք խլած հրաձգությունը՝ ֆոտոշարով Ընդունելի չի լինի, եթե դատավորներին աշխատանքից ազատելու հարցը կախված լինի գործադիրից. Ալֆրեդ դե Զայաս Այս պատմական օրը չեմ կարող չհիշել, թե ինչպես սկսվեց Արցախյան շարժումը անձամբ ինձ համար. Վիտալի Բալասանյան Բավական է, հեռացիր․ Լուկաշենկոյի դեմ զանգվածային բողոքի ցույցեր են լինելու Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը Բակո Սահակյանի ուղերձը՝ Արցախի վերածննդի օրվա առթիվ Իրանում կորոնավիրուսով վարակված 2 քաղաքացիները մահացել են Մահացել է ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը «Ժողովուրդ». Հայաստանի ծխախոտի շուկայում գնաճ է սկսվել «168 ժամ». ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանի հրաժարականի մասին տեղեկատվություն չունեմ. Սենոր Հասրաթյան «Փաստ». Աքիլլեսյան գարշապար. իշխանության կադրային քաղաքականության «վերքերը» «Հրապարակ». ՀՅԴ-ն Արցախի հարցի լուծման թե՛ փուլային, թե՛ փաթեթային տարբերակին դեմ է «Փաստ». Իշխանության «լյուստրացիոն» քաղաքականությունը. փնտրվում են իրական սեփականատերեր «Հրապարակ». Հանրաքվեի «ԱՅՈ»-ի շտաբը ծախսերի համար պատրաստվում է դրամահավաք անել «Փաստ». «Ֆեյքերով» մանիպուլյատիվ քարոզչության առաջամարտիկները հենց իշխանություններն են «Ժողովուրդ». «ԱՅՈ»-ի շտաբը որոշել է իր անելիքները. Նիկոլ Փաշինյանն ամենաակտիվն է լինելու «Հրապարակ». Հակաիշխանական ՀԿ-ները ՊԵԿ-ի «պրիցելի» տակ են «168 ժամ». Կկեղծի՞ արդյոք իշխանությունը հանրաքվեն «Փաստ». Նոր օրհներգի համար ստացվել է 200 հայտ, բայց գործընթացն առկախվել է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 20 Ադրբեջանական դիրքերից մի քանի մետր հեռավորության վրա հայտնաբերվել և տարհանվել է ադրբեջանցի զինծառայողի մասունքները. ՊՆ Ռուսաստանը տասնյակ նոր Սու-34 գերձայնային կործանիչ ռմբակոծիչներ կստանա Արցախի նախագահը հանդիպել է ՀՀ գլխավոր դատախազին ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համագործակցում է բացառապես Սորոսի հիմնադրամի հետ կապված կազմակերպությունների հե՞տ Գուրգեն Մարգարյանի սպանությունն անպատժելիությունը խթանելու վառ օրինակ է. Վարչապետ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan