Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ին ձեռնտու է Ռուսաստանի և Չինաստանի հետ լավ հարաբերությունները

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ին ձեռնտու է Ռուսաստանի և Չինաստանի հետ լավ հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ Վաշինգտոնի համար ձեռնտու է լավ հարաբերությունների պահպանումը Մոսկվայի և Պեկինի հետ, բայց մյուս երկրներին չպետք է թույլ տրվի օգտագործել Միացյալ Նահանգներին՝ իրենց շահերից ելնելով: Այս մասին նա ասել է կիրակի՝ ելույթ ունենալով Տեխասում ԱՄՆ գյուղատնտեսական ոլորտի ներկայացուցիչների առաջ:

«Չինաստանի հետ լավ հարաբերություններ ունենալը լավ է, նաև Ռուսաստանի հետ, այնպես էլ շատ այլ երկրների հետ: Բայց մենք չենք ցանկանում, որ մեզ օգտագործեն իրենց շահերից ելնելով», – ասել է Թրամփը:

Ինչպես գրում է Tass-ը, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, 2019-ի դեկտեմբերին Վաշինգտոն կատարած աշխատանքային այցից հետո ասել էր, որ Թրամփը տեղյակ է Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների օգուտների մասին, բայց ԱՄՆ-ում կան ուժեր, որոնք չեն կիսում այս տեսակետը և խանգարում են երկու պետությունների միջև կապերի հաստատմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում