Դավիթ Բաբայանի կուսակցությունը մտադիր է մասնակցել Արցախի խորհրդարանական ընտրություններին

Դավիթ Բաբայանի կուսակցությունը մտադիր է մասնակցել Արցախի խորհրդարանական ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի՝ մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հիմնադրած Պահպանողական կուսակցությունը մտադիր է մասնակցել Արցախի՝ այս տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններին։

Դավիթ Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի և իր կանոնադրության համաձայն՝ Արցախի պահպանողական կուսակցությունը կկայացնի որոշում 2020 թվականի համապետական ընտրություններին մասնակցելու կապակցությամբ:

Կհրապարակվի կուսակցության կողմից խորհրդարանական ընտրություններին առաջադրվող պատգամավորության թեկնածուների ցուցակը, ինչպես նաև կհանրայնացնի նախագահական ընտրություններին մասնակցելու ձևաչափի իր որոշումը:

Մենք միշտ բաց ենք հանրության կարծիքը դիտարկելու համար՝ հատկապես նախագահական ընտրությունների ձևաչափի շուրջ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում