«Գագիկ Խաչատրյանի որդուն մեղադրանք չի առաջադրվել». Հայտարարություն
18/01/2020 14:43
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Գագիկ Խաչատրյանի որդուն մեղադրանք չի առաջադրվել: Այս մասին հայտարարություն է տարածել Խաչատրյանների փաստաբանական խումբը՝ անդրադառնալով «Հրապարակ» թերթի այսօրվա լուրին:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Մեղադրանք է առաջադրվել Գագիկ Խաչատրյանի որդուն» վերտառությամբ հոդված, որը չի համապատասխանում իրականությանը։
Պաշտոնապես հայտարարում ենք, որ Գուրգեն Խաչատրյանին մեղադրանք առաջադրված չէ։ Խնդրում ենք զերծ մնալ անձի բարի համբավը, անմեղության կանխավարկածը խախտելու դրսևորումներից»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում