«Դալմա Գարդեն մոլը»-ը վաղվանից կաշխատի

«Դալմա Գարդեն մոլը»-ը վաղվանից կաշխատի

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: ԱԻՆ և Քաղաքաշինության Պետական Կոմիտեի աշխատակիցների շրջայցերի ընթացքում կատարված ուսումնասիրությունների արդյունքում շենքի կառուցվածքային կամ այլ տեսակի խնդիրներ չեն հայտնաբերվել։ Հայտարարում են Դալմա Գարդեն մոլից։

«Շենքն ապահով է և ամուր, բայց դատարկ՝ առանց իր սիրելի հաճախորդների։

Վաղը՝ հունվարի 19-ին, առավոտյան ժամը 10։00-ից Դալմա Գարդեն մոլն իր դռները կրկին կբացի իր սիրելի այցելուների առջև և անհամբեր կսպասի ձեզ, որ նորից լցվի ջերմությամբ ու պարգևի սեր։

Թող այսուհետ ցնցումները լինեն միայն սիրուց»,-մասնավորապես նշված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ առևտրի կենտրոնը չի գործում հունվարի 10-ից։

Հունվարի 9-ի երեկոյան Դալմա Գարդեն մոլի շենքի մի հատվածում նկատվել է վիբրացիա, որի արդյունքում ղեկավարությունը տարհանել էր մոլում ներկա հաճախորդներին և աշխատակիցներին, որից հետո սկսվել էին հետազոտական աշխատանքներ խնդիրը հասկանալու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում