Զելենսկին չի ընդունել վարչապետի հրաժարականը

Զելենսկին չի ընդունել վարչապետի հրաժարականը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին որոշել է վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկին և նրա կառավարությանն աշխատանքը շարունակելու հնարավորություն տալ: Այս մասին գրել է strana.ua կայքը: Նրանք երեկ հանդիպել են: Նախագահը հայտնել է, որ ստացել է Գոնչարուկից հրաժարականի դիմումը։

«Դուք գիտեք, թե ինչ վերաբերմունք ունենում ձեր նկատմամբ, ինչ վերաբերմունք ունեմ ձեր երիտասարդ կառավարության նկատմամբ: Ես մտածել եմ, և, ինձ թվում է, որ այդպես լավ կլինի, որոշել եմ ձեզ և ձեր կառավարությանը հնարավորություն տալ»,- ասել է Զելենսկին:

Ուկրաինայի նախագահը թվարկել է այն խնդիրները, որոնք անհանսգտացնում են հասարակությանը, նշել, որ հասարակությունը և ինքն անձամբ կառավարության մեծ վստահություն են հայտնել, որն այն դեռ չի վերադարձրել: Գոնչարուկն ասել է, որ մանրամասն կուսումնասիրեն այդ խնդիրները, առաջիկայում կփորձեն լուծել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում