AM | RU
USD
EUR
RUB

«168 ժամ». Հերթական նախկին բարձրաստիճան պաշտոնյայի մահը՝ նոր Հայաստանում

 

«Երեկ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ 39-ամյա Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Այս լուրը ժամը 15:00-ին հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակը՝ ֆեյսբուքյան իր էջի միջոցով՝ հետևյալ բովանդակությամբ. «Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ այս պահին դեպքի վայր են մեկնում ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Վ.Մեսրոպյանը: Դեպքի վայրում աշխատում են ՀՀ ՔԿ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Հ. Գևորգյանի գլխավորությամբ»: Այդքանը:

Մինչև երեկոյան ժամը 21:30-ը Քննչական կոմիտեի պաշտոնական կայքէջում ԱԱԾ նախկին պետի ողբերգական մահվան մասին որևէ տեղեկություն այդպես էլ չտեղադրվեց: Ոստիկանությունից և ԱԱԾ-ից ընդհանրապես որևէ տեղեկություն չփոխանցվեց հանրությանը, որը լուրից ցնցված՝ փորձում էր տեղեկություններ ստանալ դեպքի վայրում գտնվող լրատվամիջոցների ուղիղ հեռարձակումներից: Շրջանառության մեջ հայտնվեցին տարբեր վարկածներ՝ սպանություն, ինքնասպանություն:

Միայն ժամեր անց ՔԿ Հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում ասաց, որ, երբ եկել են դեպքի վայր, այնտեղ եղել են Գ. Կուտոյանի կինն ու հայրը: Նա տեղեկացրեց, որ տեղանքն ամբողջությամբ կահավորված է տեսախցիկներով, և իրենք աշխատում են, որպեսզի այդ ինֆորմացիան չկորչի, ապացույց չկորցնեն: Այլ հարցերի պատասխան նա չուներ, իսկ արդեն երեկոյան լրագրողների հետ զրույցում նա տեղեկացրել է, որ դեպքի վայրում հայտնաբերվել է նաև GLOCK ավստրիական տեսակի ատրճանակ:

«Տեղում պարզել ենք, օրինական պարգևատրման կարգով ստացած իր զենքն է եղել՝ Վրաստանի անվտանգության ծառայության կողմից տրված: Կան բազմաթիվ պարկուճներ և գնդակներ այն սենյակում, 40-ից ավելի պարկուճներ, որտեղ դին հայտնաբերվել է, պատերին կան վնասվածքներ»,- ասել է Ա. Մելիքյանը՝ հավելելով, որ դեպքի վայրում բոլոր գործողությունները կատարվել են Գ. Կուտոյանի կնոջ և հոր ներկայությամբ, բացի մասնագետներից ու քննիչներից, զննությանն այլ մարդ ներկա չի եղել: Նրա փոխանցմամբ՝ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելու համար: Արարքի համար օրենքով սահմանված է ազատազրկում` առավելագույնը 3 տարի ժամկետով:

Նա միաժամանակ տեղեկացրել է, որ ՔՕ 110-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցվել է այս պահին եղած տվյալների հիման վրա, բայց առաջ են քաշվելու այլ վարկածներ, և հնարավոր է՝ քրեական գործ հարուցվի այլ հոդվածի հատկանիշներով: Այդ ամենը կպարզվի փորձաքննության ու նախատեսված այլ քննչական գործողությունների արդյունքում:

Հարցին, թե արդյո՞ք սենյակում եղած 40-ից ավելի պարկուճները արձակվել են այնտեղ հայտնաբերված GLOCK տեսակի ատրճանակից, ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետը չի կարողացել հստակ պատասխանել՝ ասելով, թե դա ցույց կտա ձգաբանական փորձաքննությունը: ՔԿ-ից նաև հստակ չպատասխանեցին մամուլում շրջանառվող լուրերին, թե Գեորգի Կուտոյանի դիակի կողքին հայտնաբերվել է դատարկ կոնյակի շիշ: «Փորձաքննությամբ կպարզենք՝ արյան մեջ սպիրտի պարունակություն կա՞, թե՞ ոչ»,- ասել է Արթուր Մելիքյանը: Ըստ Մելիքյանի՝ Կուտոյանի դիմածնոտային հատվածում արտաքին զննությամբ հրազենային վնասվածքի նման վիրավորում չի հայտնաբերվել: Արտաքին զննությամբ հրազենային մեկ նման վնասվածք է հայտնաբերվել քունքի շրջանում:

Երեկ այս աղմկահարույց դեպքի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որևէ խոսք չգրեց ֆեյսբուքյան իր էջում, չեղավ նաև ցավակցական որևէ հաղորդագրություն: Երեկ մինչև ուշ երեկո Փաշինյանի ֆեյսբուքյան վերջին գրառումը՝ «Էսօրվա ձյունը շնորհավորեցի»-ն էր՝ ձնագնդիի տեսանյութով, ուրիշ ոչինչ: Իսկ աշխատանքային այցով կրկին արտերկրում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանի ցավակցությունը տարածվեց ժամը 20:50-ին. «Աշխատանքային այցով գտնվելով արտերկրում՝ խոր ցավով տեղեկացա պետական գործիչ Գեորգի Կուտոյանի անժամանակ մահվան մասին: Կորստի այս ծանր պահին անկեղծորեն ցավակցում ու մխիթարության խոսքերս եմ ուղղում Գեորգի Կուտոյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին ու ընկերներին և կիսում նրանց վիշտը»:

Հիշեցնենք, որ 2019թ. սեպտեմբերի 24-ին Բջնիի իր առանձնատանը՝ կրկին գլխի շրջանում հրազենային վնասվածքով, հայտնաբերվել էր ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին:

Նշենք, որ երեկ իր ցավակցությունն է հայտնել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ում պաշտոնավարման վերջին շրջանում ԱԱԾ պետը եղել է Գ. Կուտոյանը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Լրահոս
Ամուր ժողովրդավարական հասարակություն ձևավորելու Արցախի հանձնառությունը արժանի է լիակատար միջազգային աջակցության. Զոհրաբ Մնացականյան (Տեսանյութ) Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 11-ի, վիրուսով վարակվելու 2 նոր դեպք է գրանցվել Ֆրանսիայում, առաջին դեպքը՝ Բարսելոնայում Հայաստանում 37 անձ է հոսպիտալացվել նոր կորոնավիրուսի կասկածով. ԱԱՏՄ ղեկավար. Shantnews.am «Независимая газета»-ն հրապարակել է ադրբեջանցի գրողի կեղծ հոդվածը՝ Սումգայիթում հայերի ջարդի մասին. Infocheck.am 100 տարին մեկ անգամ տեղի է ունենում էպիդեմիա. բնությունն ինքն է մաքրում մարդկանց Իտալիայում կորոնավիրուսից արդեն 10 մարդ է մահացել Վորոնեժում սպանել են հայ գործարարի 24-ամյա որդուն ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը հայտարարություն է տարածել Իրանից Ադրբեջան ժամանած 23 մարդ հոսպիտալացվել է ԱՀԿ-ն նշել է կորոնավիրուսի տարածման նվազման հավանական պայմանը ԵԱՏՄ երկրները նիկոտին պարունակող ապրանքների նկատմամբ միասնական պահանջներ կսահմանեն Ի՞նչ վտանգներ կան Արցախում ընտրութունների նախաշեմին Կրկին կորոնավիրուս. Ճապոնիայի առաջնությունը դադարեցվել է Թուրքիային սպառնում են գաղթականների նոր հոսք. Էրդողան ՀՀ քաղաքացիներն Իրանից Հայաստան կվերադառնան հատուկ չվերթով Կորոնավիրսուսը հասել է Ավստրիա Իրանի հետ ՀՀ սահմանին շարժը կտրուկ նվազել է. բեռնատարների վարորդներն ուժեղացված հսկողություն են անցել Անհավանական հերթեր՝ բժշկական դիմակի համար (տեսանյութ) Լևոն Քոչարյան. Չեմ կիսում փաստաբանների լավատեսությունը Արցախի նախագահի որոշ թեկնածուներ քարոզչությունով փորձում են խորհրդարանում իրենց ներկայությունն ապահովել. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ) Հրապարակվել են հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները Սերժ Սարգսյանը չկա, բայց քաղաքացիները նորից վատ են ապրում, գազի գինը նորից բարձրանում է. Նարեկ Սամսոնյան Փաշինյանը Մոլդովայի խորհրդարանի նախագահի հետ քննարկել է հայ-մոլդովական հարաբերությունները Իրանից Ստամբուլ թռչող ինքնաթիռը կորոնավիրուսի պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Անկարայում ՍԴ-ն բավարարեց Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են ղարաբաղյան կարգավորումը (Տեսանյութ) Սորոսի գործակալները ցանկանում են տոտալ վերահսկողություն սահմանել նաև դատական իշխանության նկատմամբ. «ՎԵՏՕ» Իրանի առողջապահության փոխնախարարի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել 82 թերթանոց քրեական գործում Սերժ Սարգսյանի անձը բնութագրող տվյալներ չկան. պաշտպանը միջնորդություն ներկայացրեց Եկել ենք աջակցելու թուրքին ծնկի բերած Սերժ Սարգսյանին. Շարմազանով Եկել եմ ընկերոջս աջակցելու. Արա Բաբլոյանը դատարանի դիմաց էր՝ ի աջակցություն Սերժ Սարգսյանի Իշխանությունը տորպեդահարում է մեր անվտանգության երաշխիքներից մեկը. Կարեն Բեքարյան (տեսանյութ) Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Սերժ Սարգսյանը դիմեց դատարանի բակում իր աջակիցներին (Տեսանյութ) Մեզ գեներալներ այլևս պետք չե՞ն Փետրվարի 25-ի դրությամբ Հայաստանում նոր կորոնավիրուսի հաստատված դեպք չկա. Առողջապահության նախարարություն Էրդողանը նշել է Պուտինի հետ հանդիպման ժամկետը Մեկնարկում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը․ ուղիղ Փաշինյանի հերթական նվերը «կիրթ» Ալիևին` «Խոջալուի» նախօրյակին Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկել է ավանդական կառնավալը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Ինչու՞ է Transparency-ն Առաքելական Եկեղեցուն համարում կոռումպացված
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan