Մեդվեդևն ու Միշուստինը հանդիպել են ՌԴ կառավարության անդամների հետ

Մեդվեդևն ու Միշուստինը հանդիպել են ՌԴ կառավարության անդամների հետ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, Aysor.am: Ռուսաստանի նորանշանակ վարչապետ Միխայիլ Միշուստինը և նրա նախորդը՝ Դմիտրի Մեդվեդևը, հանդիպել են կառավարության անդամների հետ:

ՌԴ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տվել չորեքշաբթի, սակայն շարունակելու է կատարել իր պարտականությունները՝ մինչ նոր կազմի ձևավորվելը:

Միշուստինն առավոտյան ժամանել է Կրասնոպրեսնենսկայա նաբերեժնայա փողոցում գտնվող Կառավարական տուն և Մեդվեդևի հետ ավելի քան մեկ ժամ զրույց ունեցել:

Դրանից հետո նրանք միասին դուրս են եկել կառավարության անդամների հետ հադիպման:

Հետևեք մեզ նաև Telegram-ում