AM | RU
USD
EUR
RUB

ՔԿ պաշտոնյան մանրամասներ է հայտնել

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու հոդվածով, բայց բազմաթիվ վարկածներ են առաջ քաշվելու:

Այս մասին ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը: «Դեպքի վայրում հայտնաբերվել է Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով, GLOCK տեսակի ատրճանակ է հայտնաբերվել, տեղում պարզել ենք, որ օրինական կարգով ստացած զենքն է՝ նվիրված Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարի կողմից: Կան բազմաթիվ պարկուճներ և պատերին վնասվածքներ: Դեպքի վայրում Կուտոյանի և նրա հոր մասնակցությամբ գործողություններ են կատարում մասնագետները, այս պահին էլ քննչական գործողությունները շարունակվում են, նրա կնոջից և հորից բացի այլ որևէ անձ չի եղել դեպքի վայրում, բացի դատաբժիշկներից, քրեագետներից և քննիչներից, օպերատիվ աշխատողներից»,-ասաց Մելիքյանը:

Նա հայտնեց, որ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 110-դ հոդվածի 1-ին մասով. «Խնդրում եմ, չխափնվեք 110-րդ հոդվածին, այս պահին ունեցած տվյալներով հարուցել ենք 110-րդ հոդվածով, բայց բազմաթիվ վարկածներ են առաջ քաշվելու: Կարող է լինել սպանություն, կարող է լինել սպանություն՝ քողարկված ինքնասպանությունով, հետագայում փորձաքննություններով դրանց արդյունքով ընդհանուր պատկերը պարզ կլինի, թե ինչ է տեղի ունեցել»:

ՔԿ պաշտոնյան հայտնեց, որ Գեորգի Կուտոյանը հրազենային վնասվածք ունի քունքի շրջանում, հայտնաբերվել է չորս տասնյակից ավելի պարկուճ ու գնդակ. «Թե այդ զենքից են արձակվել կրակոցները, հայտնի չէ, դա կպարզի փորձաքննությունը»:

Թե ովքեր են հարցաքնվել Մելիքյանը այս պահի դրությամբ տեղեկություն չտրամադրեց:

Լրահոս
Այսօր ՀՀ-ում կորոնավիրուսի դեպք չկա. ԱՆ ներկայացուցիչ Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին տեղի ունեցած միջադեպից հետո հայտնել է զոհի մասին Մենք դեմ ենք մրցույթին, ինչո՞ւ պետք է մրցույթի մասնակցենք և ընկնենք քաշքշուքների մեջ․ հեծանվահրապարակի փոխտնօրեն (տեսանյութ) Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշպանության բանակի հրամանատար Արցախում կան թեկնածուներ, որոնք «դաբրոյով» են մտել ընտրապայքարի մեջ, կամ հույս ունեն այդ «դաբրոն» ստանալ. Վիտալի Բալասանյան Երևանի քաղաքապետարանում տարեսկզբին 25.4 մլն դրամի պարգևավճարներ են բաժանվել Դիվերսիայի վերաբերյալ հայտարարությունները ապատեղեկատվություն են. Արծրուն Հովհաննիսյան Կորոնավիրուսը և իշխանությունների անկարողությունը Բողոքի ակցիա Երևանի քաղաքապետարանի մոտ. Ուղիղ «Համերաշխություն» կուսակցությունը և համանուն շարժումը կոչ են անում չմասնակցել սահմանադրական հանրաքվեին Փաշինյան-Ալիև մյունխենյան բանավեճը ո՛չ կողմերից որևէ մեկի, ո՛չ բանակցությունների շահերից չէր բխում. Կիրո Մանոյան (տեսանյութ) Կորոնավիրուսի մուտքը ՀՀ կանխելու համար Իրանի հետ սահմանը փակելն այս պահին ամենաարդյունավետ քայլն է. համաճարակաբան Հայաստանի և Սլովակիայի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսը. Ուղիղ Հայկական ԶՈՒ-ի պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է․ Արծրուն Հովհաննիսյանը՝ Տավուշի կրակոցների մասին (տեսանյութ) «Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով լսումներ՝ ԱԺ-ում. Ուղիղ Մուտք ենք գործում Մեծ Պահքի շրջան․ Գարեգին Բ-ի ուղերձը Ադրբեջանն ուզում է, որ Իդլիբը փոխանակվի Արցախո՞վ. պատերազմը կարող է անսպասելի գալ, ինչպես 2016-ին. Երվանդ Բոզոյան Հայ ժողովուրդը 30 տարի է ինչ փորձում է միապետ կարգել. Արթուր Դանիելյան ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովը. Ուղիղ Վատիկանում Ադրբեջանի իշխանությունները պայքարում են հայ ժողովրդի իմունիտետի դեմ Ադրբեջան-ԵՄ նախապատրաստվող փաստաթղթում Արցախյան հիմնախնդրին վերաբերող հատվածները ՀՀ-ԵՄ համաձայնագրի հետ համադրելի չեն.Արմեն Աշոտյան Երևանյան բնակարանում հայտնաբերվել է բնակչի դին ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2592-ի ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 24 Հնդկաստանում ոսկու խոշոր հանքավայր է հայտնաբերվել Նիկոլ Փաշինյանը եւ Բակո Սահակյանը Զինված ուժերի ղեկավար կազմի մասնակցությամբ անցկացրել են խորհրդակցություն Աշխատանքային խումբ է գործուղվել Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետ Աշոտ Ղուլյանն ու Արարատ Միրզոյանը քննարկել են երկու խորհրդարանների համագործակցությանն առնչվող հարցեր Իտալիայում կորոնավիրուսից մահվան երկրորդ դեպքն է գրանցվել. ԶԼՄ-ներ Իշխանության համար կարևոր է ընտրատուրիստների մասնակցությունը հանրաքվեին, ոչ թե ՀՀ քաղաքացիների անվտանգությունը. Նարեկ Մալյան Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերը ավելացել են Փնտրվում է «բովանդակություն» Samsung-ը 2 օրով կփակի իր գործարանը կորոնավիրուսով վարակված աշխատակցուհու պատճառով Կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու համար պետք է փակել Իրան-Հայաստան սահմանը. Արմեն Մինասյան Հայտնի են Իրանի խորհրդարան անցած հայ պատգամավորների անունները Ի՞նչ է տեղի ունեցել Արցախի «էլիտար» զորամասում զինծառայող Վահրամ Ավագյանի զոհվելուց առաջ. մանրամասներ միջադեպերից Ազգային ժողովում 174 մլն դրամի պարգևավճարներ են բաժանվել հունվարին աշխատած 17 օրերի համար Քուվեյթը կորոնավիրուսի պատճառով դադարեցրել է ավիահաղորդակցությունն Իրանի հետ Ադրբեջանի տարածքում երկրաշարժ է տեղի ունեցել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan