AM | RU
USD
EUR
RUB

Գեորգի Կուտոյանի բնակարանում պատերի վրա հայտնաբերվել են կրակոցների հետքեր

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, Pastinfo.am: «Փաստինֆո»-ի տեղեկություններով` ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի բնակարանում պատերի վրա հայտնաբերվել են կրակոցների հետքեր։ Նախնական տվյալներով՝ դիակի զննությամբ վնասվածք է հայտնաբերվել նրա դիմածնոտային հատվածում. վարկածներից մեկը ինքնասպանությունն է։ Դիակի կողքին եղել է նաեւ ատրճանակ։

Քիչ առաջ ՔԿ-ն հայտարարություն տարածեց, որ Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախնական պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով։

«Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:

ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ այս պահին դեպքի վայր են մեկնում ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Վ.Մեսրոպյանը:

Դեպքի վայրում աշխատում են ՀՀ ՔԿ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Հ. Գևորգյանի գլխավորությամբ»,-հայտնում են ՔԿ-ից։

Գ.Կուտոյանը ծնվել է 1981 թվականի սեպտեմբերի 30-ին։

2002-2010 թթ. - Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայում, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում զբաղվել է գիտամանկավարժական գործունեությամբ։

2005-2006 թթ. - Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության գիտաուսումնական կենտրոնի գիտական աշխատող, այնուհետև՝ իրավական և կառուցվածքային բարեփոխումների բաժնի դատախազ։

2006-2007 թթ. - Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ավագ խորհրդական։

2008-2010 թթ. - Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր իրավախորհրդատու։

2010-2011 թթ. - զբաղվել է փաստաբանական գործունեությամբ։

2011 թ. ՀՀ Նախագահի կարգադրությամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական։

2011-2014 թթ. - Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին առընթեր հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ։

2011 թ. հուլիսի 14-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի իրավաբան անդամ՝ երեք տարի ժամկետով։

2013 թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ։

2016 թ. փետրվարի 3-ին ՀՀ Նախագահի կարգադրությամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնականի պաշտոնից։

2016 թ. փետրվարի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ։

2016 թ. փետրվարի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից։

2016 թ. փետրվարի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն։

2018 թ. մայիսի 10-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից։

Լրահոս
Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին տեղի ունեցած միջադեպից հետո հայտնել է զոհի մասին Մենք դեմ ենք մրցույթին, ինչո՞ւ պետք է մրցույթի մասնակցենք և ընկնենք քաշքշուքների մեջ․ հեծանվահրապարակի փոխտնօրեն (տեսանյութ) Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշպանության բանակի հրամանատար Արցախում կան թեկնածուներ, որոնք «դաբրոյով» են մտել ընտրապայքարի մեջ, կամ հույս ունեն այդ «դաբրոն» ստանալ. Վիտալի Բալասանյան Երևանի քաղաքապետարանում տարեսկզբին 25.4 մլն դրամի պարգևավճարներ են բաժանվել Դիվերսիայի վերաբերյալ հայտարարությունները ապատեղեկատվություն են. Արծրուն Հովհաննիսյան Կորոնավիրուսը և իշխանությունների անկարողությունը Բողոքի ակցիա Երևանի քաղաքապետարանի մոտ. Ուղիղ «Համերաշխություն» կուսակցությունը և համանուն շարժումը կոչ են անում չմասնակցել սահմանադրական հանրաքվեին Փաշինյան-Ալիև մյունխենյան բանավեճը ո՛չ կողմերից որևէ մեկի, ո՛չ բանակցությունների շահերից չէր բխում. Կիրո Մանոյան (տեսանյութ) Կորոնավիրուսի մուտքը ՀՀ կանխելու համար Իրանի հետ սահմանը փակելն այս պահին ամենաարդյունավետ քայլն է. համաճարակաբան Հայաստանի և Սլովակիայի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսը. Ուղիղ Հայկական ԶՈՒ-ի պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է․ Արծրուն Հովհաննիսյանը՝ Տավուշի կրակոցների մասին (տեսանյութ) «Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով լսումներ՝ ԱԺ-ում. Ուղիղ Մուտք ենք գործում Մեծ Պահքի շրջան․ Գարեգին Բ-ի ուղերձը Ադրբեջանն ուզում է, որ Իդլիբը փոխանակվի Արցախո՞վ. պատերազմը կարող է անսպասելի գալ, ինչպես 2016-ին. Երվանդ Բոզոյան Հայ ժողովուրդը 30 տարի է ինչ փորձում է միապետ կարգել. Արթուր Դանիելյան ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովը. Ուղիղ Վատիկանում Ադրբեջանի իշխանությունները պայքարում են հայ ժողովրդի իմունիտետի դեմ Ադրբեջան-ԵՄ նախապատրաստվող փաստաթղթում Արցախյան հիմնախնդրին վերաբերող հատվածները ՀՀ-ԵՄ համաձայնագրի հետ համադրելի չեն.Արմեն Աշոտյան Երևանյան բնակարանում հայտնաբերվել է բնակչի դին ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2592-ի ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 24 Հնդկաստանում ոսկու խոշոր հանքավայր է հայտնաբերվել Նիկոլ Փաշինյանը եւ Բակո Սահակյանը Զինված ուժերի ղեկավար կազմի մասնակցությամբ անցկացրել են խորհրդակցություն Աշխատանքային խումբ է գործուղվել Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետ Աշոտ Ղուլյանն ու Արարատ Միրզոյանը քննարկել են երկու խորհրդարանների համագործակցությանն առնչվող հարցեր Իտալիայում կորոնավիրուսից մահվան երկրորդ դեպքն է գրանցվել. ԶԼՄ-ներ Իշխանության համար կարևոր է ընտրատուրիստների մասնակցությունը հանրաքվեին, ոչ թե ՀՀ քաղաքացիների անվտանգությունը. Նարեկ Մալյան Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերը ավելացել են Փնտրվում է «բովանդակություն» Samsung-ը 2 օրով կփակի իր գործարանը կորոնավիրուսով վարակված աշխատակցուհու պատճառով Կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու համար պետք է փակել Իրան-Հայաստան սահմանը. Արմեն Մինասյան Հայտնի են Իրանի խորհրդարան անցած հայ պատգամավորների անունները Ի՞նչ է տեղի ունեցել Արցախի «էլիտար» զորամասում զինծառայող Վահրամ Ավագյանի զոհվելուց առաջ. մանրամասներ միջադեպերից Ազգային ժողովում 174 մլն դրամի պարգևավճարներ են բաժանվել հունվարին աշխատած 17 օրերի համար Քուվեյթը կորոնավիրուսի պատճառով դադարեցրել է ավիահաղորդակցությունն Իրանի հետ Ադրբեջանի տարածքում երկրաշարժ է տեղի ունեցել Առանց Արցախի հետ բանակցությունների` հնարավոր չէ ԼՂ հարցի կարգավորում. Ն. Փաշինյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan