Քադիրովին բարձր պաշտոն են առաջարկել. լրատվամիջոցներ

Քադիրովին բարձր պաշտոն են առաջարկել. լրատվամիջոցներ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Քադիրովին բարձր պաշտոն են առաջարկել: Նա կարող է դառնալ Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչը: Այս մասին Կրեմլից աղբյուրը հայտնել է «Аргументы недели» լրատվականին:

Հիշեցնենք, որ Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովն իր ժամանակավոր անաշխատունակության ընթացքում հունվարի 13-ից երկրի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակել կառավարության ղեկավար Մուսլիմ Խուչիևին:

Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, Քադիրովն այժ բուժման կուրս է անցնում, որի առնչությամբ նախագահի մամուլի քարտուղար Ալվի Քարիմովը նշել էր. «Սա սովորական պրակտիկա է… և այն օգտագործվում է բոլոր սուբյեկտներում»:

Նա նաև հիշեցրել է, որ ավելի վաղ արձակուրդների ընթացքում Քադիրովի լիազորությունները բազմիցս փոխանցվել են Մուսլիմ Խուչիևին և նրա նախորդներին:

Լրատվամիջոցները կասկածներ են հայտնել, որ Քադիրովի կողմից իր պարտականություններից ժամանակավորապես հրաժարվելը կարող է կապ ունենալ այս առաջարկի հետ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում