Հրազդանում 19-ամյա զինծառայողը Mitsubishi-ով դուրս եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել. կան տուժածներ

Հրազդանում 19-ամյա զինծառայողը Mitsubishi-ով դուրս եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել. կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, Shamshyan.com: Երեկ՝ հունվարի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ, 19-ամյա Դավիթ Արզումանյանն իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Հայ-ֆիդայիններ փողոցում՝ Վանատուր թաղամասի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդ Դ. Արզումանյանը, նրա ուղևորներ, հասակակիցներ ու համաքաղաքացիներ Վարազդատ Մխիթարյանը և Վանիկ Մխիթարյանը տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Կայքի տեղեկություններով՝ վարորդ Դ. Արզումանյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես ժամկետային զինծառայող:

Հետևեք մեզ նաև Telegram-ում