AM | RU
USD
EUR
RUB

Հերթական անգամ ՀՀ գործող քարոզչությունը պատրաստ չէ ադրբեջանական սադրանքներին լիարժեք պատասխան տալ

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, Facebook: Եվրոպական խորհրդարանն ամեն տարի հրապարակում է իր զեկույցը ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության վերաբերյալ, որի լիազորությունն ունի: Սա որևէ արտառոց բան չէ:

Նշված զեկույցի առիթով պարբերաբար դիվանագիտական մարտեր են տեղի ունեցել և ունենում՝ կապված արցախյան հակամարտության վերաբերյալ կարգավորումների հետ:

Այս տարի ընդունված զեկույցն ընդհանուր գծերով է անդրադառնում տարածքային ամբողջականությանը և սահմանների անքակտելիության սկզբունքին ընդհանուր Արևելյան գործընկերության շրջանակում, իսկ տեքստից ակնհայտ է դառնում, որ Արցախին այս թեզերը չեն վերաբերում, քանի որ առանձին այլ հակամարտությունների՝ Ղրիմի, Աբխազիայի, Հարավային Օսեթիայի մասին, կան հստակ շեշտադրումներ: Ի տարբերություն Ուկրաինայի և Վրաստանի, Ադրբեջանը և Հայաստանը հիշատակված չեն և արցախյան հակամարտությունը հիշատակված չէ: Ավելին` նույն զեկույցում Եվրախորհրդարանը կոչ է անում լուծել բոլոր հակամարտությունները միջազգային իրավունքի նորմերի շրջանակում։

Այս հարցում ադրբեջանական դիվանագիտության հաղթանակ հռչակելու ոչ միայն որևէ հիմք չկա, այլև սա ադրբեջանական դիվանագիտության ջանքերի ֆիասկոն է:

Ադրբեջանի ԱԳՆ-ն պարզապես իրեն բնորոշ ձևով լրատվական դաշտում փորձում է ոչնչից ստանալ սկանդալ, և որպես հաղթանակ մատուցում մի բան, որն Ադրբեջանի գործադրած ջանքերի ֆիասկոյի արձանագրումն է: Նրանք մի շարք եվրապատգամավորների միջոցով փորձել են բերել փոփոխություններ այդ զեկույցի մեջ, սակայն չի ստացվել, այդ թվում մեր համեստ ջանքերով, քանի որ ՀՀԿ-ի և իմ կապերը Եվրախորհրդարանի գործընկերների հետ ամուր են ու շարունակվում են:

Այստեղ անհանգստացնողն այն է, որ հերթական անգամ ՀՀ գործող քարոզչությունը՝ իշխանության կողմից ղեկավարվող, պատրաստ չէ ադրբեջանական նման տեղեկատվական սադրանքներին լիարժեք պատասխան տալ:

Փոխանակ մերոնք պետական կառույցներով համակարգեին ճիշտ լրահոս ի սկզբանե, արդեն երկու օր է՝ ադրբեջանական մամուլն է ողողված Ալիևին վերաբերող անհասկանալի չակերտավոր հաղթանակի մասին լուրերով:

Սա խոսում է նաև այն մասին, որ խորհրդարանական դիվանագիտությունը խորը ճգնաժամի մեջ է, քանի որ նման հարցերում՝ հատկապես խորհրդարանական հարթության մեջ, ԱԺ պատկան մարմինները և պատգամավորները պետք է առաջինը բարձրաձայնեին և անդրադառնային, բայց խորը կասկած ունեմ, որ նրանք առնվազն ծանոթ չեն այս իրավիճակին: Իսկ եթե ծանոթ են ու գործողություններ չեն իրականացրել, այդ թվում քարոզչական տեղեկատվական դաշտում, ապա քանի՞ կոպեկ արժե այդ՝ ծանոթ լինելու հանգամանքը։

Շատ կարևոր է նաև Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA), որտեղ ԵՄ-ն իր սատարումն է հայտնում կարգավորումների սկզբունքներին, այդ թվում ժողովուրդների ինքնորոշման սկզբունքին։

Երբ ես անհանգստանում եմ, որ CEPA-ն արագ պետք է վավերացնել, դա անում եմ նախ այն հանգամանքից ելնելով, որ այն դառնա պարտադիր իրավական ուժ ունեցող փաստաթուղթ: CEPA-ն ոչ միայն քաղաքական և տնտեսական համագործակցության, այլև արցախյան հակամարտության հարցում Եվրամիության տեսակետը իրավաբանորեն ֆիքսող փաստաթուղթ է, որի լիարժեք ու վերջնական վավերացումը երաշխավորելու է հայկական դիվանագիտությանը անսպասելի հնարավոր իրական հարվածներից Բրյուսելից:

Ադրբեջանական ջանքերն այդ ուղղությամբ շարունակվում են: Սա ևս մեկ ահազանգ է, որ թեպետ որևէ պատճառ չկա անհանգստանալու, բայց ադրբեջանական քարոզչությունը մի բաժակ ջրում փոթորիկ է բարձրացնում և տեղեկատվական դաշտում այս պահին հերթական քարոզչական պարտության բերում հայկական կողմին:

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

Լրահոս
Հրայր Թովմասյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Այսօր ՀՀ-ում կորոնավիրուսի դեպք չկա. ԱՆ ներկայացուցիչ Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին տեղի ունեցած միջադեպից հետո հայտնել է զոհի մասին Մենք դեմ ենք մրցույթին, ինչո՞ւ պետք է մրցույթի մասնակցենք և ընկնենք քաշքշուքների մեջ․ հեծանվահրապարակի փոխտնօրեն (տեսանյութ) Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշպանության բանակի հրամանատար Արցախում կան թեկնածուներ, որոնք «դաբրոյով» են մտել ընտրապայքարի մեջ, կամ հույս ունեն այդ «դաբրոն» ստանալ. Վիտալի Բալասանյան Երևանի քաղաքապետարանում տարեսկզբին 25.4 մլն դրամի պարգևավճարներ են բաժանվել Դիվերսիայի վերաբերյալ հայտարարությունները ապատեղեկատվություն են. Արծրուն Հովհաննիսյան Կորոնավիրուսը և իշխանությունների անկարողությունը Բողոքի ակցիա Երևանի քաղաքապետարանի մոտ. Ուղիղ «Համերաշխություն» կուսակցությունը և համանուն շարժումը կոչ են անում չմասնակցել սահմանադրական հանրաքվեին Փաշինյան-Ալիև մյունխենյան բանավեճը ո՛չ կողմերից որևէ մեկի, ո՛չ բանակցությունների շահերից չէր բխում. Կիրո Մանոյան (տեսանյութ) Կորոնավիրուսի մուտքը ՀՀ կանխելու համար Իրանի հետ սահմանը փակելն այս պահին ամենաարդյունավետ քայլն է. համաճարակաբան Հայաստանի և Սլովակիայի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսը. Ուղիղ Հայկական ԶՈՒ-ի պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է․ Արծրուն Հովհաննիսյանը՝ Տավուշի կրակոցների մասին (տեսանյութ) «Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով լսումներ՝ ԱԺ-ում. Ուղիղ Մուտք ենք գործում Մեծ Պահքի շրջան․ Գարեգին Բ-ի ուղերձը Ադրբեջանն ուզում է, որ Իդլիբը փոխանակվի Արցախո՞վ. պատերազմը կարող է անսպասելի գալ, ինչպես 2016-ին. Երվանդ Բոզոյան Հայ ժողովուրդը 30 տարի է ինչ փորձում է միապետ կարգել. Արթուր Դանիելյան ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովը. Ուղիղ Վատիկանում Ադրբեջանի իշխանությունները պայքարում են հայ ժողովրդի իմունիտետի դեմ Ադրբեջան-ԵՄ նախապատրաստվող փաստաթղթում Արցախյան հիմնախնդրին վերաբերող հատվածները ՀՀ-ԵՄ համաձայնագրի հետ համադրելի չեն.Արմեն Աշոտյան Երևանյան բնակարանում հայտնաբերվել է բնակչի դին ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2592-ի ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 24 Հնդկաստանում ոսկու խոշոր հանքավայր է հայտնաբերվել Նիկոլ Փաշինյանը եւ Բակո Սահակյանը Զինված ուժերի ղեկավար կազմի մասնակցությամբ անցկացրել են խորհրդակցություն Աշխատանքային խումբ է գործուղվել Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետ Աշոտ Ղուլյանն ու Արարատ Միրզոյանը քննարկել են երկու խորհրդարանների համագործակցությանն առնչվող հարցեր Իտալիայում կորոնավիրուսից մահվան երկրորդ դեպքն է գրանցվել. ԶԼՄ-ներ Իշխանության համար կարևոր է ընտրատուրիստների մասնակցությունը հանրաքվեին, ոչ թե ՀՀ քաղաքացիների անվտանգությունը. Նարեկ Մալյան Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերը ավելացել են Փնտրվում է «բովանդակություն» Samsung-ը 2 օրով կփակի իր գործարանը կորոնավիրուսով վարակված աշխատակցուհու պատճառով Կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու համար պետք է փակել Իրան-Հայաստան սահմանը. Արմեն Մինասյան Հայտնի են Իրանի խորհրդարան անցած հայ պատգամավորների անունները Ի՞նչ է տեղի ունեցել Արցախի «էլիտար» զորամասում զինծառայող Վահրամ Ավագյանի զոհվելուց առաջ. մանրամասներ միջադեպերից Ազգային ժողովում 174 մլն դրամի պարգևավճարներ են բաժանվել հունվարին աշխատած 17 օրերի համար
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan