«Փաստ». Եկամտահարկի նվազեցման թաքնված կողմը. ովքե՞ր են շահում դրանից

«Փաստ». Եկամտահարկի նվազեցման թաքնված կողմը. ովքե՞ր են շահում դրանից

«Տարեսկզբից ուժի մեջ են մտել եկամտահարկի փոփոխությունները, որոնք նախատեսվում են Հարկային օրենսգրքում Նիկոլ Փաշինյանի կառավարության ձեռնարկած բարեփոխումների փաթեթով։

Դեռևս 2018 թվականից Նիկոլ Փաշինյանը խոսում էր, թե իրենք պատրաստվում են նվազեցնել աշխատողների կողմից վճարվող եկամտահարկը, իսկ դրա համար պահանջվեց գրեթե մեկուկես տարի, որպեսզի այն իրականություն դառնա։

Սակայն այս նախաձեռնությունը ավելի շատ եկամտահարկի համահարթեցում է, քան եկամտահարկի նվազեցում, քանի որ հունվարի 1-ից արդեն բոլորը կվճարեն 23 տոկոս եկամտահարկ: Մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողները ինչպես հարկվել են 23%-ով, այնպես էլ շարունակելու են հարկվել։

Իսկ 150 հազարից մինչև 2 միլիոն դրամ ստացողները, որոնք հարկվում էին 28 տոկոսով, և 2 միլիոնից ավելի ստացողները, որոնք հարկվում էին 36 տոկոսով, ավելի քիչ եկամտահարկ են վճարելու։

Սա նշանակում է, որ կառավարության կողմից ներկայացված փոփոխությունները իրենց վրա զգալու են միայն բարձր աշխատավարձ ստացողները, և ավելանալու են միայն նրանց եկամուտները։ Եվ նախկինում գործող սկզբունքը, թե շատ աշխատավարձ ստացողից շատ պահում է կատարվելու, իսկ քիչ ստացողից` քիչ, այլևս չի գործում»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում