Թուրքիան զինվորականներ է ուղարկում Լիբիա

Թուրքիան զինվորականներ է ուղարկում Լիբիա

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Թուրքիան զինվորականներ է ուղարկում Լիբիա։ Այս մասին gazeta.ru-ի հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Ելույթ ունենալով Անկարայում՝ Էրդողանը ասել է, որ նա ուղարկում է բանակ՝ աջակցելու Ազգային համաձայնության կառավարությանը՝ Ֆայիզ Սարաջին:

Էրդողանը հավելել է, որ Թուրքիան կշարունակի օգտագործել դիվանագիտական և ռազմական բոլոր միջոցները հարավում՝ ներառյալ Լիբիայում, կայունությունը ապահովելու համար։

Նշվում է, որ Էրդողանը ծրագրում է հունվարի 19-ին հանդիպել Գերմանիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Իտալիայի առաջնորդների հետ՝ քննարկելու Լիբիայում տիրող իրավիճակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում