Պետդուման քննարկում է ՌԴ վարչապետի պաշտոնում Միշուստինի թեկնածությունը․ ուղիղ

Պետդուման քննարկում է ՌԴ վարչապետի պաշտոնում Միշուստինի թեկնածությունը․ ուղիղ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: ՌԴ պետդուման լիագումար նիստի ընթացքում դիտարկում է կառավարության ղեկավարի պաշտոնում Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը, որն առաջադրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Մինչ այս, Միշուստինը հանդիպել է 4 խորհրդարանական խմբակցություններից յուրաքանչյուրի հետ:

ՌԴ վարչապետի թեկնածու Միխայիլ Միշուստինը Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության խմբակցության հետ հանդիպման ժամանակ խոստացել է, որ կառավարությունում կտրուկ փոփոխություններ են լինելու` ինչպես կազմի, այնպես էլ կառուցվածքի առումով: Այս մասին հայտնել էր Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Կորնիենկոյին:

«Այո, նրան հարց են տվել: Նա ասաց, որ կլինեն լուրջ, կտրուկ փոփոխություններ, բայց դեռևս ոչ մի ազգանուն նա չի նշել: Նա ասաց, որ կառավարության կառուցվածքը կփոխեն, նախարարներին կտրուկ կփոխեն, սակայն ազգանուններ դեռևս չի նշել»,- ասել է Կորնիենկոն:

Հիշեցնենք, որ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Դաշնային խորհրդի անդամներին ուղղված ելույթից հետո ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացնում:

Պուտինը Պետդումայում ՌԴ վարչապետի պաշտոնում առաջադրել է Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում