Արցախի ՊԲ հրամանատարը մի շարք հանձնարականներ է տվել

Արցախի ՊԲ հրամանատարը մի շարք հանձնարականներ է տվել

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Հունվարի 14-ին և 15-ին ամփոփվել են ՊԲ-ի միավորումների՝ 2019 թվականի արդյունքները: Այդ առիթով հրավիրված ծառայողական խորհրդակցություններին, բացի միավորումների ու ենթական զորամասերի հրամկազմից, մասնակցում էին նաև ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը, բանակի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ մամուլի ծառայությունից:

Խորհրդակցությունների ժամանակ, հաշվետու բանակային տարվա կարևորագույն զարգացումներին միավորումներին վերաբերող մասով անդրադարձել են միավորման հրամանատարները, տարբեր ոլորտներ համակարգող զինվորական պաշտոնյաներ:

Ըստ այդմ, անդրադարձ է կատարվել մարտական ու զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության ու շտաբների պատրաստության, թիկունքային ու բարոյահոգեբանական ապահովման, սպառազինության ու ռազմական տեխնիկայի սպասարկման ու շահագործման, ստորաբաժանումների և զորատեսակների ներդաշնակման հարցերին՝ հարակից ուղղությունների հետ միասին:

Բանախոսների կողմից ներկայացվել են ինչպես արձանագրված դրական միտումները, այնպես էլ այն խնդիրները, որոնք առաջիկա ուսումնական փուլերի ընթացքում կպահանջեն շատ ավելի հետևողական ու համակարգված մոտեցումներ:

Խորհրդակցությունների ավարտին, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի կողմից, միավորումների ու ենթակա զորամասերի հրամկազմին 2020 թվականի կարևորագույն խնդիրների վերաբերյալ տրվել են մի շարք հանձնարականներ:

Ծառայողական ամփոփիչ խորհրդակցությունները ՊԲ-ի միավորումներում եզրափակվել են պարգևատրման արարողություններով, որոնց ընթացքում նախորդ տարվա արդյունքներով լավագույն ցուցանիշներով աչքի ընկած զինվորականներն ու ստորաբաժանումները խրախուսվել են պատվոդրոշներով, դրամական պարգևներով ու արժեքավոր նվերներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում