Կառավարության դիմաց անասնապահները բողոքի ակցիա են անում․ ուղիղ
16/01/2020 12:09
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Կառավարության մոտ բողոքի ակցիաներ են։ Այստեղ են անասնապահները, որոնք նշում են, որ Կառավարությունն իրենց ստիպում է մորթն անել սպանդանոցում, բայց պայմաններ չի ապահովում։
Քիչ առաջ Կառավարության դիմաց էին Սևազգեստ մայրերը, որոնք պահանջում էին խաղաղ պայմաններում զոհված իրենց զինվոր որդիների մահվան հանգամանքների արդար քննություն և բացահայտում։
Կառավարության դիմաց բողոքի ակցիա էին անում նաև Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի բնակիչները, որոնք պնդում էին՝ իրենց համայնքապետը ներգրավված է կոռուպցիոն գործարքներում։ Պահանջում են բացահայտել և պատժել մեղավորներին։
Բողոքի ակցիաներին կարող եք հետևել Tert.am-ի ուղիղ հեռարձակմամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում