Պուտինը ստորագրել է կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը

Պուտինը ստորագրել է կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Կրեմլի մամլո հաղորդագրությունը:

«Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության 117 հոդվածի երկրորդ մասի և 83 հոդվածի համաձայն՝ որոշում եմ. հայտարարել ՌԴ կառավարության հրաժարականի մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հրամանագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

Պուտինը Պետդումայում ՌԴ վարչապետի պաշտոնում առաջադրել է Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը: Իսկ ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները նա հանձնարարել է Դմիտրի Մեդվեդևին, ինչպես նաև կառավարությանը հանձնարարել է կատարել իրենց պարտականությունը մինչև նոր կառավարության կազմավորումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում