Բժիշկները 2 օր ժամանակ են տվել. պաշտպան

Բժիշկները 2 օր ժամանակ են տվել. պաշտպան

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Եթե փոխվի Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի, ապա հնարավոր է, որ դրսում բուժումը շարունակելու միջնորդություն ներկայացնեք, խափանման միջոց ստորագրությունն այդքան էլ պաշտպանական կողմի սրտով չէր կարծես: Այժմ Մանվել Գրիգորյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և խնդիր ունի ինտեսիվ բուժում ստանալու, դրանից հետո կքննարկվի հետագա բուժման հարցը:

Այս մասին Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու հարցով Դատախազության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ դատական նիստից հետո լրագրողներին ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, եթե փոխվի Գրիգորյանի խափանման միջոցը, հնարավո՞ր է միջնորդություն ներկայացնեն, որ վերջինս դրսում շարունակի իր բուժումը:

Նա նշեց, որ պաշտպանական կողմը բազմիցս է հայտարարել, որ Գրիգորյանի առողջական վիճակում կա բացասական դինամիկա և դա ինքնանպատակ չեն ասել: «Ինձ մոտ դեռևս դեկտեմբեր ամսվա առողջական վիճակի մասին տվյալներ կան, ըստ որի՝ նրա կյանքին սպառնալիք կա: Դեռ դեկտեմբերին բարձրաձայնվել է սա, որ խափանում կալանքը խոչընդոտում է հիվանդի ինտենսիվ բուժմանը, այսօր մենք ունեցանք այն պատկերը, ինչն ունենք»,– ասաց նա:

Հարցին՝ հույս տալի՞ս են բժիշկները, նա պատասխանեց. «Երեկ են գնացել, և ըստ բժշկական տեղեկատվության՝ երկու օր ժամանակ է տրվում, որ դրական դինամիկա լինի, հակառակ պարագայում բժիշկներն ասում են, որ դրական դինամիկայի հավանականությունը քչանում է: Այս պահի դրությամբ ոչ միայն դրական դինամիկա չկա, այլև տեղեկացնում են, որ խնդիրներ կան ավելի վատթարացման հետ կապված: Այս պահին գլխավոր պլան է մղված սրտի անբավարարության հարցը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում