Դատարանը քննարկում է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության հարցը

Դատարանը քննարկում է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության հարցը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ արտահերթ դատական նիստ է գումարվել՝ ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոփոխելու համար: Պատճառը՝ Գրիգորյանի ծանր վիճակն է:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը երեկվանից գտնվում է «Նաիրի» ԲԿ-ում։ Ըստ պաշտպանների՝ նրա վիճակը ծանր է, նրան միացված է արհեստական շնչառության սարք։

Գրիգորյանի պաշտպանի ներկայացմամբ՝ սրտի ռիթմի պարաքսիզմով բարդացում է արձանագրվել, որը կյանքի համար սպառնալիք է: Այսինքն՝ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացում է նկատվել՝ սրտի ռիթմի և հաղորդակցության խանգարումներ կան:

Առողջական վիճակով պայմանավորված դատական նիստերին չի կարող մասնակցել:
Խափանման միջոցը վերանայելու միջնորդություն ներկայացվեց: Դատարանը քննարկում է միջնորդության հարցը և որոշումը կհրապարակվի ժամը 20.30-ին:

Լրագրողներին հետ զրույցում Մ. Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը կարծիք հայտնեց, որ վատ է վերաբերվում դատախազության միջնորդությանը և համարում է ձևականություն: «Մի կողմից միջնորդություն է ներկայացվում, մյուս կողմից էլ առաջարկվում է այնպիսի միջոց կիրառել, որ հնարավորություն չունենա երկիրը լքելու»,– ասաց Ամիրյանը:

«Անձը գտնվում է վերակենդանացման բաժանմանմունքում և խնդիր ունի վերականգնվելու: Այս պահի դրությամբ դրական դինամիկա չկա, անձը տառապում է 30-ից ավելի հիվանդություններով: Հետևաբար կալանքի միջոցը փոխելը ուղղակի անհրաժեշտություն է»,– հավելեց պաշտպան Լևոն Բաղդասարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում