ՌԴ փոխվարչապետը կառավարության հրաժարականը մեկնաբանել է փոփոխություններ անելու պահանջով

ՌԴ փոխվարչապետը կառավարության հրաժարականը մեկնաբանել է փոփոխություններ անելու պահանջով

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Ռուսաստանի Դաշնության կառավարության հրաժարականը պայմանավորված է փոփոխություններ անելու պահանջով: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունն այս մասին հայտարարել է փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Վիտալի Մուտկոն Մոսկվայում ընթացող Գայդարյան համաժողովի ժամանակ:

«Մենք համարում ենք, որ դա մեծ մարտահրավեր է, փոփոխություններ անելու պահանջը, որի համար պետք է նոր մոտեցումներ դրսևորել»,– ասել է պաշտոնյան Նորարար շրջանների ասոցիացիայի հետ հանդիպմանը:

Գայդարյան համաժողովը Ռուսաստանի ամենամյա գիտապրակտիկ համաժողով է, որը նվիրված է տնտեսության ոլորտին և անցկացվում է 2010 թվականից ի վեր:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացնում: Ավելի ուշ տեղեկություն է հաղորդվել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է Անվտանգության խորհրդի փոխնախագահի պաշտոն ստեղծել և այդ պաշտոնը Դմիտրի Մեդվեդևին առաջարկելու մտադրության մասին:

Դաշնային խորհրդի անդամների առջև ելույթ ունենալիս Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պետք է ուժեղ նախագահական երկիր մնա և առաջարկել է երկրի Պետդումային փոխանցել ՌԴ վարչապետի թեկնածուի հաստատման իրավունքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում