Գազայի հատվածից 4 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ

Գազայի հատվածից 4 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Պաղեստինցի ծայրահեղականները Գազայի հատվածից 4 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ, որոնցից երկուսը որսացել է «Երկաթյա գմբեթ» ՀՕՊ համակարգը:

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանական բանակին, օդային տագնապի ազդանշաններ են հնչել Իսրայելի հարավային շրջանում՝ Գազայի հատվածի հետ սահմանային մասում:

Ինչպես գործակալությունը նշում է, որ իսրայելական տարածքի այս հրթիռակոծումն առաջինն է դարձել 2020 թվականին: Նախորդ անգամ պաղեստինցի ծայրահեղականները Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ հրթիռ էին արձակել 2019-ի դեկտեմբերի 25-ին: Այն ժամանակ հրթիռը որսացել էր «Երկաթյա գմբեթ» իսրայելական ՀՕՊ համակարգը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում