Իրաքի ավիացիան ԻՊ-ին պատկանող ճամբար է ոչնչացրել երկրի հյուսիսում

Իրաքի ավիացիան ԻՊ-ին պատկանող ճամբար է ոչնչացրել երկրի հյուսիսում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Իրաքի ավիացիան ոչնչացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերապատրաստման ճամբարը, որը գտնվում էր երկրի հյուսիսում:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով իրաքյան անվտանգության մարմիններին, արշավի ընթացքում մի խումբ գրոհայինների են վերացրել:

«Իրաքի F-16 կործանիչները ոչնչացրել են ԻՊ ահաբեկչական խմբավորման ճամբարը Համրինի լեռներում»,– ասվում է անվտանգության մարմնի մամլո հաղորդագրությունում։

Նշվում է, որ ավիահարվածների հետևանքով սպանվել են ճամբարում գտնվող բոլոր ահաբեկիչները: Նրանց թիվը, սակայն, չի մասնավորեցվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում