Իսկ ո՞վ ասաց, որ դատախազությունը որոշել է փոխել խափանման միջոցը. Մանվել Գրիգորյանի պաշտպան

Իսկ ո՞վ ասաց, որ դատախազությունը որոշել է փոխել խափանման միջոցը. Մանվել Գրիգորյանի պաշտպան

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, Aysor.am: ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը չի կարծում, որ այսօր իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու հարցով դատախազության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստում որոշում կկայացվի փոխել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը:

«Իսկ ո՞վ ասաց, որ դատախազությունը որոշել է փոխել խափանման միջոցը: Ինձ թվում է սա պատրանք է ու նման բան ես չգիտեմ, չեմ սպասում, որ դատախազությունը խափանման միջոցը փոխելու միտում կամ ցանկություն ունենա»,– ասաց նա լրագրողների հետ զրույցում:

Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ արտահերթ նիստ հրավիրելու որոշում կայացվեց, Մկրտչյանն ասաց.

«Հետագայում որոշակի նախատինքներից ապահովագրվելու համար, որոնք, ցավոք սրտի, կարող են լինել»:

Հիշենենք, որ այսօր ժ.18:30-ին Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի քննարկման վերաբերյալ արտահերթ դատական նիստ է հրավիրվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում