ՄԻՊ. Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր

ՄԻՊ. Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Մարդու իրավունքների պաշտպանը մշտական կապի մեջ է Մանվել Գրիգորյանի բժիշկների, նրա փաստաբանների հետ:

ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից նաև հայտնում են, որ իրականացվել են պարբերական այցեր, ուսումնասիրվել են անհրաժեշտ բժշկական փաստաթղթերը: Այս մասին Պաշտպանը տեղեկություն է հրապարակել երեկ, և այդ աշխատանքները շարունակվել են այսօր վաղ առավոտից:

«Մանվել Գրիգորյանին բուժող բժշկի գնահատմամբ՝ նրա առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Բժիշկները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին այսօր տեղեկացրել են, որ Մանվել Գրիգորյանին այցելել է նաև ՀՀ առողջապահության նախարարության սրտաբանության գծով խորհրդատուն և տվել բժշկական ցուցումներ՝ կապված սրտի խնդիրների հետ:

Մանվել Գրիգորյանը ներկայում գտնվում է բժշկական հսկողության ներքո և ստանում դեղորայքային բուժում:

Մանվել Գրիգորյանը «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Մարդու իրավունքների պաշտպանի հունիսի 7-ի հայտարարությամբ հետո, երբ հաղորդագրությունից նշվել էր, որ ՔԿՀ-ում պայմանները չեն բավարարում Մ.Գրիգորյանին անհրաժեշտ բժշկական հետազոտոթյան ենթարկելու և բուժօգնություն ցուցաբերելու համար:

Մանվել Գրիգորյանի՝ ազատությունից զրկման վայրում ու քաղաքացիական բժշկական հաստատությունում գտնվելու ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատկազմը կատարել է բոլոր անհրաժեշտ գործողությունները ողջ ծավալով»,-ասված է ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։

Մարդու իրավունքների պաշտպանն ընգծում է, որ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ գործի նախաքննության ընթացքում մի քանի անգամ գրավոր բարձրացրել է նրա նկատմամբ կալանքի՝ որպես խափանման միջոցի փոփոխության հարց՝ կապված առողջական վիճակի հետ: Մանվել Գրիգորյանի վերաբերյալ գործը ներկայում գտնվում է դատարանի վարույթում. օրենքն արգելում է Պաշտպանի կողմից դատական վարույթին միջամտություն, իսկ Մ. Գրիգորյանի նկատմամբ կալանքի վերացման իրավասությունը գործի քննության այս փուլում վերապահված է միայն դատարանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում