Ռուսաստանի և Իրանի ԱԳՆ ղեկավարները բանակցություններ են վարել Նյու Դելիում

Ռուսաստանի և Իրանի ԱԳՆ ղեկավարները բանակցություններ են վարել Նյու Դելիում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, Aysor.am: Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Մոհամադ Ջավադ Զարիֆը բանակցություններ են վարել Նյու Դելիում: Այս մասին չորեքշաբթի հայտնել է իրանական «Press TV» հեռուստաալիքը:

«Իրանի արտգործնախարար Զարիֆը և նրա ռուս գործընկեր Լավրովը բանակցություններ են վարել քաղաքագիտության «Ռայսինի երկխոսություն» քաղաքագիտական համաժողովի շրջանակում, որն անցկացվում է Հնդկաստանի մայրաքաղաքում»,– նշվում է հաղորդագրության մեջ:

Արտաքին գործերի նախարարների հանդիպման մանրամասները չեն հաղորդվում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում