Ռուսաստանը չի պատրաստվում միջամտել Միացյալ Նահանգների և Իրանի հարաբերություններին. Լավրով

Ռուսաստանը չի պատրաստվում միջամտել Միացյալ Նահանգների և Իրանի հարաբերություններին. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Ռուսաստանը չի պատրաստվում միջամտել Միացյալ Նահանգների և Իրանի հարաբերություններին, եթե խոսքը որևէ ֆիզիկական գործողության մասին է, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Մենք չենք պատրաստվում միջամտել, ինչպես դուք եք ասում, Միացյալ Նահանգների և Իրանի միջև հարաբերություններին, եթե միջամտություն բառի տակ նկատի ունեք որևէ ֆիզիկական գործողություն»,– ասել է նախարարը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերություններն է՛լ ավելի են սրվել հունվարի 3-ին Բաղդադում ամերիկյան ավիահարվածի հետևանքով Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության հետևանքով, որից հետո Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում:

Լույս հունվարի 8-ին հրթիռակոծվել էր Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը: Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ստանձնել էր Իրաքում ամերիկյան ավիաբազային հասցված հրթիռային հարվածի պատասխանատվությունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում