Ռ. Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց. ուղիղ

Ռ. Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց. ուղիղ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, տեղի է ունենում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը։

Սեյրան Օհանյանի ու Յուրի Խաչատուրովի պաշտպաններ Կարեն Մեժլումյանը և Միհրան Պողոսյանը շարունակում են ներկայացնել իրենց պաշտպանների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունները։

Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը պատրաստվում է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին։

Նախորդ դատական նիստի ընթացքում Ռ․ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը տեղեկացրեց ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու մտադրության մասին։ Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց, որ դատարանը դեռևս չի ստացել այդ փաստաթուղթը։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա նաև մեղադրվում է պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու մեջ:

Դատական նիստին կարող եք հետևել Tert.am-ի ուղիղ հեռարձակմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում