Նիկոլ Փաշինյանն իր ոհմակով անցել է մամուլին վրա հարձակման, սկսել են արդեն կոտրել ֆեյսբուքյան էջեր

Նիկոլ Փաշինյանն իր ոհմակով անցել է մամուլին վրա հարձակման, սկսել են արդեն կոտրել ֆեյսբուքյան էջեր

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Վերջին երկու օրերի ընթացքում վատ տենդենց է նկատվում իրական ընդդիմադիրների նկատմամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտարարեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը:

Նա անդրադարձավ Antifake.am կայքի գլխավոր խմբագրի ֆեյսբուքյան հաշիվ ապօրինի մուտք գործելու միջադեպին։ «Նիկոլ Փաշինյանն իր ոհմակով անցել է մամուլին, սկսել են արդեն կոտրել ֆեյսբուքյան էջեր: Առանց անուններ տալու, շատ կոնկրետ մարդիկ համակարգի ներսից ինձ խստորեն զգուշացնում են, որ արդեն մի շաբաթ է՝ ԱԱԾ-ի և Ոստիկանության 7-րդ վարչությունը քո ու քո շրջապատի հետևից ման է գալիս»,-ասաց նա:

Նարեկ Սամսոնյանը նշեց, որ այս ամենը ազատ մամուլի նկատմամբ ոտնձգություն է և ցույց է տալիս այս իշխանությունների քաղաքական բնույթը: «Մենք այսօր բոլորս ապրում ենք 37 թվականի Հայաստանում: Որևէ բան ինձ չի արգելակելու, ես արգելակ չունեցող, որևէ տեղում պոչ չթողած մարդ եմ, ոչ էլ ունեցել եմ պոչ, որ թողնեմ: Մեր խմբագրության որևէ անձի նկատմամբ հարձակումը ես իմ վրա հարձակում եմ համարում, որևէ մեկի նկատմամբ հարձակումը չի ներվելու ձեզ, այդ թվում մեր գլխավոր խմբագրի նկատմամբ հարձակումը, դուք սրա համար պատասխան եք տալու»,– ասաց նա և նշեց, որ այս ողջ գործընթացում մեղադրում է կամ ԱԱԾ-ին կամ Ոստիկանությունը:

«Իմ ունեցած խիստ հավաստի տեղեկություններով Մանվել Գրիգորյանի նկատմամբ տեղի ունեցող քրեական հետապնդման ընթացքում նկարահանված ԱԱԾ «տուշոնկեքի կլիպը» մոնտաժվել է Հանրային հեռուստաընկերությունում, այն ժամանակ վարչապետի օգնական, ներկայումս ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանի կողմից»,- ասաց նա և նշեց, որ բոլորը պատասխան են տալու նրա համար, թե ինչ գործ ուներ վարչապետի օգնականը հեռուստաընկերությունում:

«Մեր ինֆորմացիայի աղբյուրներին շատ հեռու եք ման գալիս, մեր ինֆորմացիայի աղբյուրները այնքան մոտ են, որ իմանաք կարող ա ամուսնանաք, որ դզվեք»,-ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում