Խորվաթիան ԵՄ-ին տեղեկացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ավարտի մասին

Խորվաթիան ԵՄ-ին տեղեկացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ավարտի մասին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: 2020թ. հունվարի 10-ին Խորվաթիան հայտնել է Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը Հայաստան-Եվրամիություն ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ։ Այս մասին գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Խորվաթիան 18-րդ երկիրն է, որ տեղեկացրել է ԵՄ-ին: Շվեդիան, Սլովենիան, Բելգիան և Ֆրանսիան ևս ավարտին են հասցրել Համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը, սակայն դեռևս չեն տեղեկացրել այդ մասին Գլխավոր քարտուղարությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում