ԱՄՆ-ն Չինաստանից պահանջում է հրաժարվել իրանական նավթի մատակարարումներից

ԱՄՆ-ն Չինաստանից պահանջում է հրաժարվել իրանական նավթի մատակարարումներից

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: ԱՄՆ-ն ցանկանում է, որ Չինաստանի իշխանություններըն ամբողջովին հրաժարվեն երկրին իրանական նավթի մատակարարումից: Այս մասին հայտնում է Fox News-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ֆինանսների նախարար Ստեֆան Մնուշինին:

Նախարարն ասել է, որ իրանական նավթի մոտ 70%-ը արտահանվում է Չինաստան:
Մնուշինին խոսքով, Թեհրանի ստացած միջոցներն օգտագործվում են Մերձավոր Արևելքում ահաբեկչական խմբավորումների ֆինանսավորման համար:

Այնուամենայնիվ, Մնուշինը շեշտել է, որ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով Իրանի եկամուտները նավթամթերքի վաճառքից նվազել է 95%-ով:

Նախարարի խոսքով, ներկայումս Վաշինգտոնը և Պեկինը բանակցություններ են վարում Իրանից Չինաստան նավթի մատակարարումների ամբողջական դադարեցման շուրջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում