Մալթայում նոր վարչապետ է ընտրվել

Մալթայում նոր վարչապետ է ընտրվել

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Մալթայի Լեյբորիստական կուսակցությունը երկրի նոր վարչապետի պաշտոնում ընտրել է Ռոբերտ Աբելին, ով փոխարինելու է քաղաքական ճգնաժամի ֆոնին պաշտոնաթող եղած Ջոզեֆ Մուսկատին: Այս մասին հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով տեղի աղբյուրին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մուսկատը խոստացել էր հրաժարական տալ, երբ երկրում իշխող Լեյբորիստական կուսակցությունն ընտրի իր նոր առաջնորդին: Հրաժարականի մասին հաղորդումն ստացվել էր մայրաքաղաք Վալետայում հավաքված հազարավոր ցուցարարների կոչերից ժամեր անց: Նրանք պահանջում էին վարչապետի հրաժարականը՝ 2017-ին լրագրողուհի Դաֆնա Գալիսիայի սպանության մասին գործի արդար քննությունն ապահովելու համար:

Նախնական տվյալներով՝ 13 բնակավայրերում անցկացված քվեարկությանը 16 200 մարդ է մասնակցել Լեյբորիստական կուսակցության 17 500 անդամներից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում