«Քաղաքական պայքարի այս փուլից Արցախը պետք է դուրս գա ուժեղացած և ոչ թե՝ պառակտված»
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հանդիպման է հրավիրել Արցախի քաղաքական ուժերին և գործիչներին։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի «Հանրային հեռուստատեսությունից»։
Պարգև արքեպիսկոպոսը նշել է, որ քաղաքական պայքարի այս փուլից Արցախը պետք է դուրս գա ավելի ուժեղացած և ոչ թե՝ պառակտված։ Արցախի հոգևոր հայրը քաղաքական ուժերին կոչ արել՝ որոշակի պատասխանատվություն ստանձնել դա ապահովելու համար։
«2020 թվականի մարտի վերջին տեղի են ունենալու Արցախի Հանրապետությա նախագահի և ԱԺ ընտրություններ։ Ես՝ որպես արցախցիների հոգևոր ծնող, ամեն ինչի համար պատասխանատվություն եմ կրում Աստծո առջև և կամենում եմ, որ մեր այս ընտանիքում ամեն ինչ լինի հաշտ ու համերաշխ։ Ես թույլ չեմ տա խրամատ փորել իմ զավակների միջև»,– նշել է Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։
Արքեպիսկոպոսը հավելել է, որ Արցախում կայանալիք ընտրությունները պետք է անցնեն սիրո և փոխըմբռնման մթնոլորտում։
Մանրամասները՝ տեսանյութում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում