Իրանը ցավում է, որ խոցել է ուկրաինական ինքնաթիռը. Ռոհանի

Իրանը ցավում է, որ խոցել է ուկրաինական ինքնաթիռը. Ռոհանի

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Իրանի նախագահ Հասան Ռոհանին ցավակցություն է հայտնել այն կապակցությամբ, որ երկրի զինված ուժերը սխալմամբ գնդակոծել են ուկրաինական ինքնաթիռը՝ կասկածելով Միացյալ Նահանգներից հարվածի։ Այս մասին գրում է ria.ru-ն։

«Ամերիկյան ագրեսոր ռեժիմի սպառնալիքների և գեներալ Ղասեմ Սուլեյմանիի նահատակությունից հետո, իրանական ազգի ահաբեկման պատճառով՝ Իրանի զինված ուժերը նախազգուշացվել են պաշտպանվել ԱՄՆ հնարավոր հարձակումներից»,– ասված է Ռոհանիի հայտարարությունում։

Իրանի նախագահը նշել է, որ դժբախտաբար, մարդկային գործոնը և սխալ գործարկումը հանգեցրել են մեծ աղետի, ինչը ցավալի է. «Որպես Իրանի նախագահ, ցավակցում եմ այս աղետի զոհերի ընտանիքներին»:

Նա հավելել է. «Այս աններելի սխալի համար մեղավորները պատասխանատվության կենթարկվեն»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում