Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 1000 փախստական

Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 1000 փախստական

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, Aysor.am: Անցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա է վերադարձել ավելի քան 1000 փախստական, այս մասին տեղեկացնում են փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից։

«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 1010 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս» և «Թել-Քալահ» անցակետերով, 217 մարդ (65 կին, 110 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, 793 մարդ (238 կին, 404 երեխա)», – ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում