Թուրքիայի պաշտպանության և ԱԳ ղեկավարները կայցելեն Ռուսաստան

Թուրքիայի պաշտպանության և ԱԳ ղեկավարները կայցելեն Ռուսաստան

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, Aysor.am: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն և այդ երկրի պաշտպանության գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարն աշխատանքային այցով կմեկնեն Ռուսաստան: Այս մասին հաղորդել է «Milliyet» թերթը:

Նշվում է, որ երկու նախարարների հետ Մոսկվա կմեկնի նաև Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանը:

Ինչպես գրում է ТАСС-ը՝ հղում անելով թերթին, այցը տեղի կունենա հունվարի 13-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում