«Ո՛չ Իրանի հետ պատերազմին». ԱՄՆ-ում լայնածավալ ցույցեր են սկսվել ընդդեմ Թրամփի քաղաքականության (տեսանյութեր)

«Ո՛չ Իրանի հետ պատերազմին». ԱՄՆ-ում լայնածավալ ցույցեր են սկսվել ընդդեմ Թրամփի քաղաքականության (տեսանյութեր)

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Հարյուրավոր խաղաղ ցուցարարներ հունվարի 9-ին բողոքի ակցիաներ են կազմակերպել ԱՄՆ տարբեր քաղաքներում՝ երկրի իշխանություններից պահանջելով պատերազմի մեջ չմտնել Իրանի հետ, հայտնում է huffpost.com-ը:

«Ո՛չ Իրանի հետ պատերազմին» կարգախոսի ներքո անցկացվող հանրահավաքները, որոնք կազմակերպել է լիբերալ MoveOn.org քաղաքացիական ակտիվիստական խումբը, անցկացվել են ԱՄՆ-ի տարածքով մեկ 370 տարբեր վայրերում՝ Նյու Յորքից միչև Չիկագո, Ատլանտա և Լոս Անջելես:

Ցուցարարները նախագահ Դոնալդ Թրամփից պահանջել են իրավիճակի անհապաղ կարգավորում:

«Թրամփի անխոհեմ գործողությունը վտանգում է անթիվ-անհամար ամերիկացի զինծառայողների, իրաքցիների, իրանցիների և խաղաղ բնակիչների կյանքեր: Իրանի հետ ավերիչ պատերազմի հետևանքներն աշխարհի և մարդկության համար հնարավոր չէ գերագնահատել, վտանգված են միլիոնավոր կյանքեր: Մենք դասեր ենք քաղել Իրաքի, Աֆղանստանի, Եմենի և գլոբալ անվերջանալի պատերազմներից»,- ասված է MoveOn.org-ի հայտարարությունում:

Աղբյուրը նկատում է, որ ցույցերը սկսվել են այն ժամանակ, երբ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է բանաձև, որով սահմանափակվել է Թրամփի՝ առանց Կոնգրեսի հավանության Իրանի դեմ հարձակում գործելու իրավունքը:

Մերձավոր Արևլքում իրավիճակը թեժացել է դեկտեմբերի վերջին Սիրիայում և Իրաքում շիայական «Քաթաիբ Հեզբոլլահի» օբյեկտներին ամերիկյան զորքերի հարվածից հետո: Դրանից հետո հարյուրավոր շիա մուսուլմաններ Բաղդադում հարձակվել էին ԱՄՆ դեսպանատան վրա, իսկ հունվարի 3-ին Վաշինգտոնի իրականացրած հատուկ գործողության ընթացքում սպանվել է իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին:

Լույս չորեքշաբթի Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է գեներալի սպանության համար վրեժխնդրության գործողություն սկսելու մասին՝ հրթիռակոծելով Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը:

Ավելի ուշ իրանական Press TV հեռուստաալիքը հայտնել էր, որ Իրաքում ԱՄՆ ռազմաբազաների հրթիռակոծման հետևանքով 80 մարդ է զոհվել: Ամերիկյան կողմը հերքել է զոհերի մասին տեղեկությունը:

Demonstrations took place at hundreds of sites around the U.S. on Thursday to demand the de-escalation of tensions between Am

Հետևեք մեզ նաև Telegram-ում