Մեկ օրում Սիրիա է վերադարձել մոտ 1200 փախստական

Մեկ օրում Սիրիա է վերադարձել մոտ 1200 փախստական

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, Aysor.am: Անցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա է վերադարձել մոտ 1200 փախստական, այս մասին տեղեկացնում են փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից։

«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 1176 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս» և «Թել-Քալահ» անցակետերով, 204 մարդ, Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, 972 մարդ», – ասված է հաղորդագրության մեջ:

Երկրի ներսում մշտական բնակության վայրեր է վերադարձել 163 փախստական:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում