Սիրիայի հյուսիսում սպանված թուրք զինծառայողների թիվը հասել է 7-ի

Սիրիայի հյուսիսում սպանված թուրք զինծառայողների թիվը հասել է 7-ի

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Սիրիայի հյուսիսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված թուրք զինվորների թիվը հասել է 7-ի: Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում տալով «Ալ Հադաթին»։

Ավելի վաղ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հաղորդել էր Սիրիայում չորս թուրք զինծառայողների մահվան մասին:

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Սիրիայի հյուսիսում։ Զինվորականները պարեկային ծառայություն են իրականացնելիս են եղել, երբ տեղի է ունեցել պայթյունը:

2019-ի հոկտեմբերին Անկարան Սիրիայում (Եփրատ գետի արևելք) սկսել է իրականացնել «Խաղաղության աղբյուր» միջսահմանային գործողությունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում