Սիրիայի հարցերով ԱՄՆ ներկայացուցիչը կմեկնի Թուրքիա

Սիրիայի հարցերով ԱՄՆ ներկայացուցիչը կմեկնի Թուրքիա

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, Ermenihaber: Սիրիայի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին հունվարի 10-ին կմեկնի Թուրքիա։ Նրա գլխավորած պատվիրակության առաջին կանգառը կլինի Թուրքիայի արտգործնախարարությունը։ Այս մասին գրում է ermenihaber-ը։

Սպասվում է, որ ի թիվս այլ հանդիպումների՝ Ջեյմս Ջեֆրին հանդիպում կունենա նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ։

Ջեֆրիի այցի ընթացքում քննարկվելու են Սիրիայում տիրող իրավիճակին, Իրանում և Իրաքում տեղի ունեցող վերջին զարգացումներին առնչվող հարցեր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում